- Քուրդ զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները
- Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք
- Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ
- ԱՀԿ-ն մասնագետներ է ուղարկել Կոնգո՝ պարզելու չախտորոշված հիվանդության պատճառը
- Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե
- Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
- Հորդանանը փակել է Սիրիայի հետ ցամաքային սահմանը
- Զելենսկին ու Թրամփը կհանդիպեն Փարիզում․ AFP
- Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից բանվորն ընկել է ցած ու մահացել
- Ապօրինի ծառահատումներ՝ Տավուշի անտառներում
Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու․ Արմեն Աշոտյանի հարցազրույցը՝ ՔԿՀ-ից
13:41 25 Նոյեմբեր 2023«Նուբարաշեն» ՔԿՀ–ից NEWS.am–ի հարցերին է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
-Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով ռուսական հարթակներում հանդիպման առաջարկներից, ՀԱՊԿ-ի նիստերին մասնակցելուց, միաժամանակ հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Դրան զուգահեռ վստահեցնում է, որ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխում, բայց գնում է այն հարթակներ, որոնք իր համար վստահելի են։ Ինչու՞ է այդ դեպքում Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ում, եթե եւ այդ հարթակը բոյկոտում է, եւ չի վստահում։
-Նախ հարկ է հիշեցնել, որ գործող վարչախումբը վերջին ամիսներին բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ ձևաչափով անցկացված հանդիպումները, այլ նաև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով վերջին հանդիպումները: Այսինքն՝ բոլոր այն կազմակերպությունները, որտեղ Ռուսաստանը առաջնային դերակատարում ունի: Գործ ունենք ՝ «ՀԱՊԿ, քեզ եմ ասում, ՌԴ՝ դու լսիր» պրիմիտիվ շուստրիության հետ: Փաշինյանը Հայաստանը դե-ֆակտո հանում է ՀԱՊԿ-ից, անկախ նրանից, թե դե-յուրե մնալու հայտարարություններ են հնչում: Հաշվարկը շատ պարզ է, հունից հանել ՌԴ-ին, այսպես ասած տակից խաղեր տալով և դրդելով նրան ավելի կոշտ արձագանքների: Մոսկվայում այս խաղը բացահայտել են հեշտությամբ և տվյալ պրիմիտիվ խայծը կուլ չեն տվել:
-Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր քննադատություններին ունեն մեկ պատասխան․ Հայաստանն ամեն ինչ անում է իր անվտանգությունը երաշխավորող գործընկերներ եւ երաշխիքներ ձեռք բերելու համար։ Որտե՞ղ, ի վերջո, Հայաստանը կարող է իրական գործընկերներ ձեռք բերել, որոնք հնարավոր պատերազմի դեպքում կարող են գործուն քայլեր ձեռնարկել։
-Հայաստանը ոչ մի տեղ այդպիսի գործընկերներ ձեռք բերել չի կարող, քանի դեռ ղեկավարվում է այնպիսի իշխանությունների կողմից, որոնց կոպտագույն սխալների, անվստահության, «գցելու» ֆենոմենալ ունակությունների, պատերազմ բերելու և տանուլ տալու հակումների մասին գիտեն ոչ միայն գերտերությունները: Եթե Նիկոլական Հայաստանը ինքն իր անվտանգությունը պաշտպանել չի ցանկանում, ապա ոչ մի այլ դերակատար այդ առաքելությունը չի իրականացնելու: Մնացածը՝ գեոպոլիտիկ ավանտյուրիզմ է: Եթե Փաշինյանը հետևողականորեն արհամարհում է ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, այլև իր իսկ ճակատագրական սխալները, որոնք բերեցին այսօրվա աղետի, ապա դրանք այլևս սխալներ չեն, այլ գիտակցված կործանարար քաղաքականություն:
-Արեւմտյան հարթակն էլ Ադրբեջանն է բոյկոտում ու առաջարկում Հայաստանին ուղիղ երկխոսել եւ խաղաղության գործընթացը քննարկել երկու երկրների սահմանին։ Նախ ինչու՞ է այս պահին Ադրբեջանն ուղիղ երկխոսելու առաջարկն օրակարգ բերում, ո՞ր հարցերի լուծումն է հիմա նրա համար առաջնային եւ ի՞նչ կոնկրետ ակնկալիքներ ունի ռուսական հարթակներից։
-Ադրբեջանը շատ ավելի խորամանկ քաղաքականություն է վարում, ինչը դժվար չէ Նիկոլի վուլգար պրիմիտիզմի ֆոնին: Ռեվերանսները Մոսկվայի ուղղությամբ Նիկոլի սրացած ատլանտիզմը էլ ավելի ընդգծելու, Հայաստանի դեմ օգտագործելու, ՌԴ նախագահին սիրաշահելու նպատակ ունեն, ինչի արդյունքում Հայաստան-ՌԴ առանց այդ էլ սրված հարաբերություններին կարող է հասցվել անգամ մահացու հարված: Ադրբեջանի համար առաջնային է, օգտվելով Փաշինյանի շարունակվող պաշտոնավարումից և Հայաստանի պերմանենտ սխալներից, մեկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը: Փաշինյանի բանակցային դիրքերը և հմտությունները միայն հոռետեսություն են ներշնչում, իսկ երկկողմ բանակցությունները, առանց միջազգային միջնորդների, չեն ունենալու անգամ ֆորմալ երաշխիքներ և վերածվելու են գեոպոլիտիկ խարազմենթի:
-Վերջին շրջանում սրվել են Վաշինգտոն-Բաքու հարաբերությունները։ Այս համատեքստում ուշագրավ է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՛ Բրայենի այն հայտարարությունը, որ եթե միջանցք բացելու համար ուժ կիրառվի, կոշտ արձագանք կլինի Արեւմուտքի կողմից, եւ որ ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ։ Ի՞նչ ուղերձ է սրանով տալիս ԱՄՆ-ն Ադրբեջանին եւ հարաբերությունների այս սրումը որքանո՞վ է լուրջ։
-Վաշինգտոն-Բաքու հարաբերությունների իրական սրմանը չեմ հավատում: Առհասարակ, Արևմուտքի կոշտացած հայտարարությունները Ադրբեջանի հասցեին իրական անվտանգային երաշխիքներ ոչ պարունակում են, ոչ էլ՝ ստեղծում: Դրանք ընդամենը մի կողմից ծառայում են Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձի համար բարենպաստ քարոզչական ֆոն ստեղծելուն, մյուս կողմից՝ Արևմուտքի նյարդային ռեակցիան են Ադրբեջանի կամակոր մաքսիմալիզմին, որը խանգարում է առանց Ռուսաստանի հայ-ադրբեջանական գործարքը ավարտին հասցնել: Կարճ ասած՝ Ալիևը ուզում է ստանալ առավելագույնը, իսկ Փաշինյանը տանուլ է տալիս անգամ նվազագույնը: Արևմուտքին ձեռնտու են անգամ երկկողմ բանակցությունները, որովհետև Փաշինյանը երաշխավորել է Ռուսաստանի դուրս բերումը:
-Այս պահին տարածաշրջանի բոլոր երկրները Հայաստանին կոչ են անում խնդիրները լուծել տարածաշրջանի երկրների հետ եւ այստեղ չբերել արեւմտյան ուժերին։ Մինչդեռ Հայաստանը շարունակում է մեծացնել ԵՄ դիտորդների թիվը, որոնք անգամ Ադրբեջանի սադրանքները չեն կարող կանխել։ Ինչո՞վ է հղի Հայաստանի այս մոտեցումը եւ նոր ռազմական գործողության հավանականությունը որքա՞ն է։
-Թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան միշտ են ունեցել սեփական շահերից բխող պատկերացումներ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում այդ մոտեցումները ստվերվում էին, միաձուլվում և հանգեցնում միասնական առաջարկների: Փաշինյանի ֆունդամենտալ և կանխամտածված սխալը Արցախյան հարցը ուկրաինական պատերազմի պատրվակով գեոպոլիտիկ աճուրդի հանելն էր:
Որքան էլ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները լարված են, կյանքը ցույց տվեց, որ կարևորագույն հարցերի շուրջ նրանք շարունակում են շփվել, նույն Արցախյան հարցով ս. թ. սեպտեմբերին կայացած Ստամբուլյան հանդիպումը վկա: Հետևաբար, պետք էր ոչ թե շտապել և գեոպոլիտիկ կռիվը ներմուծել մեզ մոտ, ինչպես վարվեց Փաշինյանը, այլ արհեստականորեն չարագացնել «խաղաղության» օրակարգը, կենտրոնանալով անվտանգային և դիվանագիտական կորուստները համալրելու վրա: Փոխարենը ՀՀ իշխանությունները շարունակաբար պղտորում են ջրերը, ուստի զարմանալի չէ, որ նման դեպքում առաջանում է ձուկ բռնելու ցանկություն ունեցողների հերթ՝ ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան և այլն:
Ի դեպ, հիշեցնեմ, որ Փաշինյանն էլ էր խոսում «ռեգիոնալիզացիայի» մասին, պարզապես իր պատկերացումներում Հարավային Կովկաս = Թուրքիա բանաձևն է: Ռուսաստանին նա ընդհանրապես չի դիտարկում տարածաշրջանի մաս, իսկ Իրանին՝ այնքանով որքանով: Իսկ աշխարհագրությանը խաբել չես կարող, թե չէ այն սկզբից անիծում է, իսկ հետո՝ վրեժխնդիր լինում: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ ռազմական գործողությունների հավանականությունը միշտ էլ կա:
Խնդիրը այլ է. Փաշինյանի «շնորհիվ» այդ հավանականությունը կտրուկ մեծանում է, իսկ Հայաստանի նոր անհաջողությունները դառնում գրեթե անխուսափելի: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Հայաստանը կգնա «սիրիացման», «ուկրաինացման» կամ «պաղեստինացման» սցենարով: Որքան էլ արյունալի և ողբերգական են այդ սցենարները, սակայն, Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու, քանզի Հայաստանը չունի ոչ Սիրիայի նման վճռական առաջնորդություն, ոչ էլ Ուկրաինայի նման ռազմավարական խորություն և ռեսուրսներ, ոչ Պաղեստինի նման պասիոնար և մարտնչող ժողովուրդ:
Լրահոս
- Քուրդ զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները 00:01 7 Դեկտեմբեր 2024
- Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք 23:44 6 Դեկտեմբեր 2024
- Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ 23:28 6 Դեկտեմբեր 2024
- ԱՀԿ-ն մասնագետներ է ուղարկել Կոնգո՝ պարզելու չախտորոշված հիվանդության պատճառը 23:12 6 Դեկտեմբեր 2024
- Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե 22:55 6 Դեկտեմբեր 2024
- Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին 22:32 6 Դեկտեմբեր 2024
- Հորդանանը փակել է Սիրիայի հետ ցամաքային սահմանը 22:19 6 Դեկտեմբեր 2024
- Զելենսկին ու Թրամփը կհանդիպեն Փարիզում․ AFP 22:00 6 Դեկտեմբեր 2024
- Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից բանվորն ընկել է ցած ու մահացել 21:39 6 Դեկտեմբեր 2024
- Ապօրինի ծառահատումներ՝ Տավուշի անտառներում 21:24 6 Դեկտեմբեր 2024
- Իրանն ու Իրաքը համատեղ պաշտպանական նախագծեր են քննարկում․ Reuters 21:12 6 Դեկտեմբեր 2024
- Մեկ շաբաթում ուկրաինական կողմը 13 000 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ 20:49 6 Դեկտեմբեր 2024
- Վրաստանի ՆԳՆ-ն խուզարկություն է կատարել պաշտպանության նախկին նախարարի տանը 20:41 6 Դեկտեմբեր 2024
- «Անհիմն հայտարարությունները դարձել են կրկնվող երևույթ»․ Գևորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին 20:19 6 Դեկտեմբեր 2024
- Թբիլիսիում Սաակաշվիլիի կուսակցության անդամներից մեկի տանը զենքի պահոց է հայտնաբերվել 20:02 6 Դեկտեմբեր 2024
- Վանաձորում բախվել են «Opel» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ 19:49 6 Դեկտեմբեր 2024
- Վրաերթի ենթարկված 75-ամյա տղամարդը մահացել է 19:33 6 Դեկտեմբեր 2024
- ՊՆ-ից հերքում են զինվորի մահվան մասին լուրը 19:21 6 Դեկտեմբեր 2024
- Ռուսաստանի և Բելառուսի նախագահները ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր 19:07 6 Դեկտեմբեր 2024
- ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը 18:51 6 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 11:48 20 Նոյեմբեր 2024 Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները
- 21:20 30 Հուլիս 2024 ՀՀ ՊՆ-ն Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր է քննարկում ՀՀ ՊՆ-ն Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր է քննարկում
- 18:43 18 Մայիս 2024 Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան
Միջազգային լուրեր
- 00:01 7 Դեկտեմբեր 2024 Քուրդ զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները Քուրդ զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները
- 23:44 6 Դեկտեմբեր 2024 Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք
- 23:12 6 Դեկտեմբեր 2024 ԱՀԿ-ն մասնագետներ է ուղարկել Կոնգո՝ պարզելու չախտորոշված հիվանդության պատճառը ԱՀԿ-ն մասնագետներ է ուղարկել Կոնգո՝ պարզելու չախտորոշված հիվանդության պատճառը
Տնտեսություն
- 15:03 6 Դեկտեմբեր 2024 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց. Սիմոնյան 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց. Սիմոնյան
- 22:36 5 Դեկտեմբեր 2024 Հոսանքանջատումներ դեկտեմբերի 6-ին Հոսանքանջատումներ դեկտեմբերի 6-ին
- 19:17 5 Դեկտեմբեր 2024 Լեռնային Ղարաբաղից տեղահանված 25 հազար անձ այս պահին գրանցված աշխատանք ունի Լեռնային Ղարաբաղից տեղահանված 25 հազար անձ այս պահին գրանցված աշխատանք ունի