19:41:54 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աստանայի կենտրոնական զբոսայգում պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդի պատվին

    01:56 20 Սեպտեմբեր 2022

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի որոշմամբ Աստանայի կենտրոնական զբոսայգու պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պատվին. Ղազախստանի Սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաևն այդ մասին Չառլզ Երրորդ թագավորին հայտնել է Բուքինգհեմյան պալատում սգո ընդունելության ժամանակ, հաղորդել է Սենատի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

    Աշիմբաևը նաև ցավակցություն է հայտնել թագավորին Տոկաևի անունից:

    «Չառլզ Երրորդը երախտագիտություն է հայտնել հանգուցյալի նկատմամբ նման բարի վերաբերմունքի և ուշադրության համար՝ ամենալավ մաղթանքներ ու շնորհակալություն հայտնելով հանրապետության ղեկավարությանն ու ժողովրդին»,- նշել են մամուլի ծառայությունում:

    Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորությունը կանցկացվի սեպտեմբերի 19-ին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս