- Բոլոր 6 ոստիկանների տվյալներն իդենտիֆիկացվել են, վաղը տեղի կունենա առերեսում. Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան
- Մարզադաշտում հայ երկրպագուները 0-3 հաշվից հետո պահանջում են ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը (տեսանյութ)
- Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները
- ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման․ Զախարովա
- Վաղվանից մեր քարոզարշավը շարունակվելու է, մասնակցում ենք՝ հաղթելու տրամադրվածությամբ․ Ռուբեն Մխիթարյան
- Հայոց Հովվապետը քահանա հայրերին պատգամել է իրենց նպաստը բերել հայրենիքի ու հայ ժողովրդի զավակների առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը
- Բաքվին և Երևանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը սրելուց․ Մարիա Զախարովա
- Ցինիզմը, որով լրագրողների հետ հարաբերվում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հավասարը․ Հայաստանի ժուռնալիստների միություն
- ՀՀ ՊՆ հայտնում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության մասին
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է․ «Ժողովուրդ»
09:34 19 Փետրվար 2025«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ 2025 թվականի հունվարի 24-ին «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան՝ ընդդեմ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն:
Իսկ ում է պատկանում «Եվրոասֆալտ»-ը: Խիստ կասկածելի է, բայց այս ընկերությունը, ըստ փաստաթղթերի, ունի 2 բաժնետեր՝ Սվետլանա Պողոսյան եւ Լուսիկ Գեւորգյան (վերջինս գրանցված է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում): Ասֆալտբետոնի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել է 2021-ի մարտից: Ըստ մամուլի՝ Կառլեն Սիմոնյանը «Եվրոասֆալտ»-ում որպես տնօրեն գրանցվելիս ու հետադարձ կապի միջոց ներկայացնելիս նշել է [email protected] էլեկտրոնային հասցեն։
Այսինքն՝ կապ ունի նաեւ այդ ընկերության հետ: Տեղեկացնենք, որ «Թի էս քնսթրաքշն» ընկերությունը հիմնվել է 2019-ին, բաժնետերը Երեւանում գրանցված Մարիետա Ավագյանն է, որի միակ ընկերությունն է այս «քոնսթրաքշնը»: Linkedin սոցիալական ցանցում Կառլեն Սիմոնյանը նշել է, որ «Թի էս քնսթրաքշն»-ի փոխտնօրենն է։ Այս ընկերությունը զբաղվում է բետոնի արտադրությամբ, որի ստուգումը, կազմակերպումն ու մատակարարումը անցկացվում է իր լաբորատորիայում։ «Թի էս քնսթրաքշն»-ն ունի 21 տեխնիկա ու 30 մասնագետ, իսկ բետոնխառնիչ մեքենաները Mercedes-Benz Actros մակնիշի են, որոնց շուկայական գինը տատանվում է 60-70 հազար դոլարի միջակայքում։ Ունի երկու տասնյակից ավելի աշխատակից:
Իսկ ինչ խոշոր գումարներ են փոխանցվել պետությունից Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերությանը: 2021-ի հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել ՏԿԵ նախարարության հետ՝ Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը վերանորոգելու համար: Այնուհետեւ, մեկ այլ պայմանագրով 287.5 միլիոն դրամով Ապարան քաղաքի եւ հարակից բնակավայրերի ավտոճանապարհներն է նորոգել:
Արդեն 2023-ին նույն նախարարության հետ, դարձյալ առանց մրցույթի, 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար:
Ու երբ լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձրին «Եվրոասֆալտ» ընկերությանը, 2023-ին սեփականատերեր կանայք որոշեցին ԱԺ նախագահի եղբորը ազատել աշխատանքից՝ տնօրեն նշանակելով Լիլիա Հովհաննիսյանին: Ընկերության ներսում կատարված այս «իշխանափոխությունից» հետո «Եվրոասֆալտի» գործերը կտրուկ վատացան:
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչեւ բանկերին փոխկապակցված կազմակերպություններ եւ ապահովագրական ընկերություններ են մտել դատարան։
«Արինս Կապիտալ»-ը, «Ռոգո ինշուրանս»-ը, «Արգիշտի 2»-ը, «Վիկան»-ը, «Բետոնագործ»-ը, «Սեւակ Բոյաջյան»-ը «Եվրոասֆալտի» գործով դատարան են դիմել:
Եվ հիմա թեեւ փաստաթղթերով ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլեւս կապ չունի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն նրա հեռանալուց հետո «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան, գործը մակագրվել է դատավոր Ինգա Բարսեղյանին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Լրահոս
- Բոլոր 6 ոստիկանների տվյալներն իդենտիֆիկացվել են, վաղը տեղի կունենա առերեսում. Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան 23:14 20 Մարտ 2025
- Մարզադաշտում հայ երկրպագուները 0-3 հաշվից հետո պահանջում են ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը (տեսանյութ) 22:54 20 Մարտ 2025
- Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 22:43 20 Մարտ 2025
- ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները 22:21 20 Մարտ 2025
- ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման․ Զախարովա 21:58 20 Մարտ 2025
- Վաղվանից մեր քարոզարշավը շարունակվելու է, մասնակցում ենք՝ հաղթելու տրամադրվածությամբ․ Ռուբեն Մխիթարյան 21:43 20 Մարտ 2025
- Հայոց Հովվապետը քահանա հայրերին պատգամել է իրենց նպաստը բերել հայրենիքի ու հայ ժողովրդի զավակների առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը 21:15 20 Մարտ 2025
- Բաքվին և Երևանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը սրելուց․ Մարիա Զախարովա 21:07 20 Մարտ 2025
- Ցինիզմը, որով լրագրողների հետ հարաբերվում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հավասարը․ Հայաստանի ժուռնալիստների միություն 20:51 20 Մարտ 2025
- ՀՀ ՊՆ հայտնում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության մասին 20:22 20 Մարտ 2025
- Փաշինյանը Վրաստանի վարչապետին տեղեկացրել է, որ «խաղաղության համաձայնագրի» տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են 20:06 20 Մարտ 2025
- Ռուբեն Մխիթարյանն օգտվել է լռելու իր իրավունքից և ցուցմունք չի տվել․ Փաստաբան 19:53 20 Մարտ 2025
- ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու 19:34 20 Մարտ 2025
- Փաշինյանը և Կոբախիձեն միասին կհետևեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը 19:24 20 Մարտ 2025
- ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ 19:12 20 Մարտ 2025
- 24 ժամ ջուր չի լինի․ վթար է 19:00 20 Մարտ 2025
- Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում 18:49 20 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը 18:37 20 Մարտ 2025
- Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա 18:24 20 Մարտ 2025
- Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար 18:12 20 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
21:58 20 Մարտ 2025 ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման․ Զախարովա ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման․ Զախարովա
-
21:43 20 Մարտ 2025 Վաղվանից մեր քարոզարշավը շարունակվելու է, մասնակցում ենք՝ հաղթելու տրամադրվածությամբ․ Ռուբեն Մխիթարյան Վաղվանից մեր քարոզարշավը շարունակվելու է, մասնակցում ենք՝ հաղթելու տրամադրվածությամբ․ Ռուբեն Մխիթարյան
-
21:07 20 Մարտ 2025 Բաքվին և Երևանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը սրելուց․ Մարիա Զախարովա Բաքվին և Երևանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը սրելուց․ Մարիա Զախարովա
Տնտեսություն
-
22:43 20 Մարտ 2025 Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
19:00 20 Մարտ 2025 24 ժամ ջուր չի լինի․ վթար է 24 ժամ ջուր չի լինի․ վթար է
-
12:54 20 Մարտ 2025 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում
Հասարակություն
-
23:14 20 Մարտ 2025 Բոլոր 6 ոստիկանների տվյալներն իդենտիֆիկացվել են, վաղը տեղի կունենա առերեսում. Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Բոլոր 6 ոստիկանների տվյալներն իդենտիֆիկացվել են, վաղը տեղի կունենա առերեսում. Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան
-
21:15 20 Մարտ 2025 Հայոց Հովվապետը քահանա հայրերին պատգամել է իրենց նպաստը բերել հայրենիքի ու հայ ժողովրդի զավակների առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը Հայոց Հովվապետը քահանա հայրերին պատգամել է իրենց նպաստը բերել հայրենիքի ու հայ ժողովրդի զավակների առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը
-
20:51 20 Մարտ 2025 Ցինիզմը, որով լրագրողների հետ հարաբերվում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հավասարը․ Հայաստանի ժուռնալիստների միություն Ցինիզմը, որով լրագրողների հետ հարաբերվում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հավասարը․ Հայաստանի ժուռնալիստների միություն