05:59:59 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ժողովուրդը պետք է ոտքի կանգներ, ընդվզեր, գար թե՛ ընդդիմությունից, թե՛ այս իշխանությունից բացատրություններ պահանջեր. Վանեցյանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին

    17:52 15 Սեպտեմբեր 2021

    Իշխանությունները, հասկանալով, որ դելիմիտացիա և դեմարկացիա բերելով օրակարգ, ունենալու են խնդիրներ, այս փուլում լուռ համաձայնությամբ փաստացի իրականացնում են այդ դելիմիտացիան և դեմարկացիան՝ Ադրբեջանին ձեռնտու պայմաններով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

    «Իմ պատկերացմամբ՝ նման իրավիճակ ստեղծվելու դեպքում մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգներ, ընդվզեր, գար թե՛ ընդդիմությունից, թե՛ այս իշխանությունից բացատրություններ պահանջեր։ Բայց, ցավոք, ոչ մի բան չկա», - ասաց Վանեցյանը։

    Նրա խոսքով՝ իրենց լիազորությունների շրջանակում անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն Սյունիքում ստեղծված իրավիճակը։

    Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմությունն ինչպես է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Արթուր Վանեցյանը պատասխանեց.

    «Մենք կանգնած ենք ոտքի, մենք էլի ենք պահանջում իշխանափոխություն, ի՞նչ է փոխվել։ Իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով։ Իրենք ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, նոր մանդատ է տվել և լեգիտիմացնում է ամեն ինչ։ Բայց այդպես չէ։ Ես շփվում եմ շատ քաղաքացիների հետ։ Ժողովրդի մի հատվածն ապատիայի մեջ է, մի հատվածն ասում է՝ արտագաղթելու եմ, մյուս հատվածն էլ Նիկոլ փաշինյանին համարում է իրենց ծոցից դուրս եկած մեկին, որ ցանկածած քննադատություն համարում է, թե անձամբ իրեն ես քննադատում ու սկսում է կռվել։ Շատ բարդ է։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մարդիկ, մնալով իշխանության, ամենօրյա ռեժիմով քանդում են մեր անվտանգային համակարգը, մաս-մաս հանձնում են երկիրը, չեն կարողանում ներկայացնել ՀՀ և Արցախի Հանրապետության շահերը»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս