17:39:46 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այսօր քաղաքական հետապնդման նոր էպիզոդն էր․ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատավարությունը սարքեցին փակ

    22:21 24 Հունիս 2024

    ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ հունիսի 24-ի դատավարությանը․
    «Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կեղծ շինծու գործի շրջանակներում հերթական դատական նիստն էր։

    Բոլորիս հայտնի է, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն և դատաիրավական համակարգը ուզուրպացված է նիկոլ փաշինյանի կողմից և թե’ դատախազների ճնշող մեծամասնությունը, թե’ դատավորների ստվար զանգվածը դատական գործնթացը կամ վարույթը իրականացնում են նիկոլի կողմից ճիշտ բնութագրում ստացած «վնգստացող»դատավորները և դատախազները, ովքեր քաղաքական մոտիվներով են կայացնում որոշումներ, մասնավորապես, այօրվա ակնհայտ քաղաքական հետապնդման և ռեպրեսիայի մի նոր էպիզոդ էր,որով բաց դատավարութունը սարքեցին փակ, որ քննեն վկաներին ակնհայտ ճնշում գործադրելու փորձ անելով, մի գործի վկաների,որ այնքան փուչիկ է, որ վկաները անգամ չեն հասկանում, թե նրանք ինչի վկա են բացի, որ ակամայից վկա են դարձել Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի, զրկանքի ենթարկելու, լռեցնելու փորձի և հակաօրինական դատավարության դասական օրինակի:

    Մի’ եղեք գործիք փաշինյանի ձեռքում, մի’ կատարեք հակաիրավական քայլեր,կատարեք ձեր մասնագիտական և պետական պարտքը`պարտք, որը իրենից չի ենթադրում ծառայել նիկոլին, այլ ենթադրում և պահանջում է ծառայել ժողովրդին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ