15:39:20 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլ Փաշինյանն ԱԺ է գնում. թիմակիցները հարցեր ունեն. ArmLur.am

    17:51 28 Սեպտեմբեր 2022

    ArmLur.am-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողով է գնալու: ArmLur.am-ի հայտնի է դարձել, որ Փաշինյանը երեկոյան 18.00-ին հանդիպելու է թիմակիցների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

    «Հատկապես սեպտեմբերի 13-ից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո կուտակված հարցեր կան, որ պարզաբանման կարիք ունեն: Այս ընթացքում Փաշինյանն ԱՄն՝ Նյու Յորք, այնուհետ Ֆրանսիա է մեկնել, տարբեր հանդիպումներ ունեցել, ու պետք է հասկանալ, թե քննարկումների առանցքն ի՞նչ է եղել»,- ասել է ՔՊ-ական աղբյուրը:

    Կայքին փոխանցել են նաեւ, որ Փաշինյանի թիմակիցներն անհանգստացած են Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների եւ կաթողիկոսի հանդիպմամբ: Իշխանականներին առավել քան հուզել է հանգամանքը, որ այդ ձեւաչափի հանդիպումը կարող է շարունակություն ունենալ: Դե իսկ նախկին երկու նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի՝ մեսիջաշատ հարցազրույցն ու ասուլիսը էլ ավելի է խառնել ՔՊ-ականների մտքերը, հույզերը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ