09:55:21 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մենք աջակցում ենք հայ-թուրքական երկխոսությանը. Սերգեյ Լավրով

    14:54 14 Հունվար 2022

    Ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասպանել է «3+3» ձևաչափի, Վրաստանի՝ դրան չմասնակցելու և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ հարցերին: 

     

    «Այդ ջանքերին (հայ-թուրքական երկխոսության - խմբ.) մենք աջակցում ենք և մասնակցում դրանց: Դրանք նպաստում են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը: Նաև նպաստում են, որպեսզի դեռևս պահպանվող քաղաքական հակասությունները լուծվեն ավելի ակտիվորեն, ավելի արդյունավետ՝ ներառելով նաև տնտեսական համագործակցությունը տարածաշրջանի երեք երկրների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: «3+3» ձևաչափին մենք աջակցություն ենք հայտնել, երբ դրա մասին առաջին անգամ խոսեցին նախագահ Ալիևը և նախագահ Էրդողանը՝ այնտեղ տեսնելով միավորող մեծ ներուժ: Մենք, գաղափարը հնչելուց հետո՝ ընդհուպ Մոսկվայում հանդիպում կազմակերպելը, ջանք էինք գործադրում, որպեսզի մեր վրացի գործընկերները նույնպես ներգրավվեն այդ գործընթացում»,- ասել է Լավրովը: 

     

    Նրա խոսքով՝ այդ շփումները թույլ կտային ավելի հեշտ հարթել առկա խնդիրները: «Մեր վրացի գործընկերների հետ այժմ երկխոսում ենք Ժնևյան գործընթացի շրջանակում, ինչպես նաև Մոսկվայի և Թբիլիսիի միջև վերջերս ստեղծված ոչ պաշտոնական խողովակներով: Իսկ «3+3» ձևաչափում մեկնարկած գործընթացներն ընդգրկում են ամբողջ տարածաշրջանի զարգացմանն առնչվող հարցեր: Այժմ, երբ անցած տարվա արյունալի բախումներից և մարտերից հետո (նկատի ունի 2020 թ. 44-օրյա պատերազմը - խմբ.) ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ստորագրեցին համաձայնությունները, որոնք առնչվում են այդ տարածաշրջանում թշնամական գործողությունների ավարտին, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, բոլոր ուղիների ապաշրջափակմանը, իհարկե, դա բացում է նոր հնարավորություններ, որոնցում հետաքրքրված են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և, համոզված եմ, նաև Վրաստանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: 

     

    Նա կարծիք է հայտնել, որ Վրաստանին ձեռնտու կլինի միանալ այդ ձևաչափին՝ պայմանավորվելով, որ այնտեղ քննարկվելու են միայն այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրում են առանց բացառության բոլոր կողմերին: «Քանի որ մեր և Վրաստանի միջև այժմ դիվանագիտական հարաբերություններ չկան՝ Վրաստանի նախաձեռնությամբ, մենք Թուրքիային, Ադրբեջանին և Հայաստանին խնդրել ենք, որպեսզի նրանք մեր վրացի հարևաններին բացատրեն բոլորիս համար այդ ձևաչափին միանալու շահավետությունը»,- ասել է Լավրովը: 

     

    «Ռուսաստանն օգնել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայացուցիչներ նշանակելու համաձայնություն ձեռք բերվի: Նրանք արդեն նշանակվել են, և մենք ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերը կողմերի միջև անմիջական երկխոսության մեկնարկին աջակցելն է, հուսամ՝ դա կհաջողվի»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս