- Անգամ ալիևն այքան նվիրված չէ ադրբեջանին, որքան նիկոլն ու իր ենթակաները
- Երևանում վարորդը չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային
- Ադրբեջանը ցանկանում է Արցախի ժողովրդի մոտ փախուստի հակվածություն սերմանել․ Բեգլարյան
- Խուլիգանությունը բացահայտվել է. նռնակն առգրավվել է
- Պուտինը և Սի Ցզինպինը փաստաթուղթ են ստորագրել ՌԴ-ի և Չինաստանի համագործակցության զարգացման մասին
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա
- Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է բերման ենթարկվել. armtimes.com
- Հայտնի է՝ ինչ է մատուցվել չինական պատվիրակությանը Կրեմլում նախագահական ճաշի ժամանակ
- Հնդկաստանում կայացել է նոր սերնդի Hyundai Solaris-ի պրեմիերան
- Gucci-ն ներկայացրել է մոտ 43 հազար դոլար արժողությամբ արջի տեսքով շքեղ պայուսակներ
Այս իրավիճակը Արցախի հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու քաղաքականության շարունակությունն է. Արմեն Գևորգյան
20:14 13 Դեկտեմբեր 2022ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ նամակ է ուղղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:
Նամակը՝ ստորև.
«Հարգելի՛ գործընկերներ,
Ձեզ եմ դիմում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ օրը, ինչպես և այս տարվա դեկտեմբերի 1-ին, ազգությամբ ադրբեջանցիների մի խումբ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների լիակատար և բացահայտ աջակցությամբ փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկում է արտաքին շփման հնարավորությունից ՝ թողնելով վերջինիս լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող մարդասիրական, ռազմաքաղաքական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս գործողությունները կարելի կլիներ հստակ քաղաքական սադրանք համարել, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի խիզախ ժողովրդին հոգեբանական և բարոյական ճնշման ու շանտաժի ենթարկելն էր։ Բայց իրականում այս իրավիճակը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեռ այս տարվա գարնանը սկսված Արցախի Հանրապետության հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու և ահաբեկելու հետևողական քաղաքականության փաստացի շարունակությունն է։ Այս տարի սա Ադրբեջանի հերթական լայնածավալ սադրանքն է՝ մարտին գազատարի պայթեցումից և Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետային իրավիճակի ստեղծումից, զինադադարի համաձայնագրի խախտմամբ նոր տարածքների զավթումից և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո։ Հայ ժողովուրդը, լինելով ազատ Եվրոպայի և ժողովրդավարական քաղաքակրթության անբաժանելի մասը, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, հայտնվել է մի իրավիճակում, երբ որոշիչ գործոններ են թյուրքական համերաշխությունն ու էներգետիկ ռեսուրսները:
Հարգելի գործընկերներ,
Ստեղծված իրավիճակն այն բանի արդյունքն է, որ մեր կազմակերպությունը, փոխանակ ազնվորեն խոսելու այն մասին, թե ով է վերջին 30 տարիների ընթացքում տարածաշրջանում սանձազերծել բոլոր ռազմական գործողությունները և հետևողականորեն էթնիկ զտումների քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղում, փոխանակ հետաքննելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի պատերազմի ժամանակ արգելված ֆոսֆորային ռումբերի կիրառումը, դատապարտելու այս տարվա գարնանն ու աշնանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ազատատենչ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի նոր ռազմական հանցագործությունները՝ որոշել է պարզապես հեռանալ իրականությունից և ձևացնել, թե ինտենսիվ կերպով նպաստում է կողմերի հաշտեցմանը։
Գործընկերներ,
Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքի համատեղ ջանքերով Ադրբեջանը Հարավային Կովկասում դառնում է նոր «ցանկալի» աշխարհաքաղաքական գործընկեր, որի հետ նույն Արևմուտքն ավելի ժողովրդավար Հայաստանից պահանջում է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել։
Ի՞նչ ջանքերի մասին է խոսքը:
Նախ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների և հանցագործությունների կոշտ դատապարտումներ չեն եղել, չկան պատժամիջոցներ։ Հայաստանի նկատմամբ մշտապես հնչող տարածքային պահանջները և ուժի կիրառման նոր սպառնալիքներն էապես անհետևանք են։
Երկրորդ, միջազգային հանրությանը չի մտահոգում Ադրբեջանի շարունակվող ինտենսիվ ռազմականացումը, ինչը միջազգային պայմանագրերով սահմանված բոլոր նորմերի և քվոտաների ոտնահարում է։
Երրորդ, էներգակիրների գնման նոր ծավալների շուրջ ԵՄ-ի ինտենսիվ բանակցություններն ամրապնդեցին Ալիևի քաղաքական ռեժիմի քմահաճույքներից Եվրոպայի կախվածության մասին Ադրբեջանի պատկերացումը:
Չորրորդ՝ Ադրբեջանը ելնում է նրանից, որ միջազգային հանրությունը երկար ժամանակ աչք է փակելու իր ռազմական հանցագործությունների վրա՝ դրսևորելով երկակի ստանդարտներ, այդ թվում՝ գիտակցելով, որ իր օգնությամբ կարելի է արագացնել Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից։
Եվրոպական քաղաքական էլիտաների պահվածքը հանգեցրել է նրան, որ օրեցօր ամրապնդվում է նախագահ Ալիևի ավտորիտար ռեժիմի ոչ միայն անպատժելիության, այլև՝ ամենաթողության զգացումը։ Եվ, ի վերջո, մի քանի հարց, որոնց շուրջ առաջարկում եմ մտորել։
1.Կցանկանայի հասկանալ՝ Արևմուտքի հիմնական քաղաքական էլիտաները պատրա՞ստ են այսօր Ուկրաինային առաջարկել համակերպվել Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ և ինտենսիվ խաղաղ բանակցություններ վարել վերջինիս առաջարկած պայմաններով։ Դատելով Ուկրաինային ցուցաբերվելիք շարունակական աջակցության մասին որոշումներից՝ քիչ հավանական է։ Այդ դեպքում ինչո՞ւ է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերվում Հայաստանի իրավիճակին, երբ Ադրբեջանի ակնհայտ ռազմական ագրեսիայի և նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման պայմաններում Արևմուտքն առավել հանդուրժող և բարյացակամ է Ադրբեջանի հանդեպ։
2. Արդյո՞ք հարգարժան եվրոպացի գործընկերները որոշակի անհարմարության, շփոթմունքի և թերարժեքության (մեղքի) զգացում ունեն, երբ, ըստ հեղինակավոր Economist-ի ժողովրդավարության ինդեքսի, Եվրոպայի խորհրդի միակ ավտորիտար պետությունը՝ Ադրբեջանը, շարունակում է մնալ ազատ ու ժողովրդավարական պետությունների ակումբի անդամ և դասեր ու հրահանգներ տալ ազնվության ու արդարության մասին։
3.Արդյո՞ք Արևմուտքը պատկերացնում է, թե նախագահ Ալիևի պես գործիչը որքան կմնա իր ռազմավարական ազդեցության ներքո։ Ժամանակին եվրոպական երկրները կառուցողական փոխգործակցություն էին հաստատում Հյուսիսային Աֆրիկայի և արաբական աշխարհի ավտորիտար ռեժիմների հետ՝ լուծելու էներգետիկ ռեսուրսների խնդիրները։ Թե ինչպես դա ավարտվեց Լիբիայի ու նրա նախկին առաջնորդ Քադաֆիի պարագայում, բոլորին է հայտնի։
4.Արևմտյան էլիտաները պատրա՞ստ են համակերպվել իրենց երկրների ներքաղաքական գործընթացների վրա Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորությամբ թյուրքական աշխարհի աճող ազդեցության հետ և դառնալ ազատ Եվրոպայի քաղաքակրթական դեֆորմացիայի վկան։
5.Ո՞րն է Ադրբեջանի դեպքում արևմտյան էլիտաների «կարմիր գիծը», որպեսզի կամք դրսևորեն և ձգտեն ստիպել նրան հարգելու միջազգային իրավունքի նորմերը, կատարելու իր պարտավորությունները և բացառեն ռազմական նոր հանցագործությունները:
Գործընկերներ,
Ամենից շատ չէի ցանկանա հավատալ, որ ԵԽ-ն իր այսպես կոչված չեզոք և կառուցողական գործողություններով ու մոտեցումներով խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քաղաքականությունը։ Որոշ հանգամանքների բերումով ԵԽ-ն վճռականություն չի ցուցաբերում՝ հայտարարելու Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանի կողմից իրականացվող մշտական և շարունակական ռազմական հանցագործությունների մասին։ Ստեղծվում է անընդունելի մի իրավիճակ, երբ Եվրոպայի խորհուրդը չի հաստատում իր անդամ երկրի գործած ռազմական հանցագործությունների փաստը և իրավիճակը թողնում է անհետևանք։ Արդյունքում ստացվում է, որ մեր կազմակերպության հեղինակությունն ու իշխանությունը ոտնահարվում են հանուն Ադրբեջանի ազգային շահերի։ Ցավոք, այսօր մեր կազմակերպությունը վերածվում է հարթակի, որն Ադրբեջանի քաղաքական ռեժիմն անխնա օգտագործում է իր հակահայ քաղաքականությունը լեգիտիմացնելու համար։ Ադրբեջանը Եվրոպայի Խորհուրդը վերածում է սեփական ազգային ու աշխարհաքաղաքական շահերը սպասարկող մեխանիզմի։ Իրերի այս դրության շարունակությունն արդեն վկայելու է ոչ այնքան երկակի ստանդարտների քաղաքականության, որքան Եվրոպայի խորհրդի անգործունակության մասին:
Եվրոպայի խորհրդի համար խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է նշանակի հետևյալը.
• ստիպել Ադրբեջանին կատարելու իր պարտավորությունները, բացառապես խաղաղ միջոցներով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ ազնիվ և անկողմնակալ կերպով հաստատելով խաղաղ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի փաստերը,
• Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների դատապարտումը և ագրեսորին պատժելու կամքի դրսևորումը` համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության և հիմնադիր փաստաթղթերի,
• Բացառել այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է օգտագործել Եվրոպայի խորհուրդը՝ որպես իր ագրեսիվ քաղաքականության օրինականացման և ժողովուրդների ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքի ապալեգիտիմացման հարթակ։
. Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում անզիջում վերաբերմունքի դրսևորում՝ հետաքննելով և պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների և ռազմական հանցագործությունների մեղավորներին»:
Լրահոս
- Հայտնի է՝ ինչ է մատուցվել չինական պատվիրակությանը Կրեմլում նախագահական ճաշի ժամանակ 01:55 22 Մարտ 2023
- Հնդկաստանում կայացել է նոր սերնդի Hyundai Solaris-ի պրեմիերան 01:38 22 Մարտ 2023
- Gucci-ն ներկայացրել է մոտ 43 հազար դոլար արժողությամբ արջի տեսքով շքեղ պայուսակներ 01:20 22 Մարտ 2023
- Իրանի եւ Ռուսաստանի վճարային համակարգերը միացված են եւ կկարողանան հաշիվներ բացել ընկերությունների համար 00:58 22 Մարտ 2023
- Ճապոնիայի վարչապետը հատուկ գործողությունն սկսվելուց հետո առաջին անգամ կայցելի Ուկրաինա 00:39 22 Մարտ 2023
- Ջուկանովիչը եւ Միլատովիչն անցել են Չեռնոգորիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ 00:18 22 Մարտ 2023
- Անգամ ալիևն այքան նվիրված չէ ադրբեջանին, որքան նիկոլն ու իր ենթակաները 00:04 22 Մարտ 2023
- Երևանում վարորդը չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային 23:55 21 Մարտ 2023
- Ադրբեջանը ցանկանում է Արցախի ժողովրդի մոտ փախուստի հակվածություն սերմանել․ Բեգլարյան 23:43 21 Մարտ 2023
- Խուլիգանությունը բացահայտվել է. նռնակն առգրավվել է 23:32 21 Մարտ 2023
- Պուտինը և Սի Ցզինպինը փաստաթուղթ են ստորագրել ՌԴ-ի և Չինաստանի համագործակցության զարգացման մասին 23:21 21 Մարտ 2023
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա 23:11 21 Մարտ 2023
- Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է բերման ենթարկվել. armtimes.com 22:55 21 Մարտ 2023
- Ի՞նչ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում 22:43 21 Մարտ 2023
- Հիմա ադրբեջանական կողմը կսկսի սառեցնել Արցախի իր մեջ ինտեգրման գործընթացը 22:32 21 Մարտ 2023
- Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան 22:20 21 Մարտ 2023
- «Ծառուկյան» հիմնադրամը վերազինել է Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը 22:08 21 Մարտ 2023
- Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել Ուկրաինային սպառված ուրանով արկերի մատակարարմանը․ Պուտին 21:59 21 Մարտ 2023
- Բուայեն իր աջակցությունն է հայտնել արցախցիներին 21:47 21 Մարտ 2023
- Էկվադորը արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից եւ վատ եղանակից ամենաշատ տուժած 14 նահանգներում 21:35 21 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
13:50 7 Մարտ 2023 Եթե դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ հոշոտելու են․ Վահե Հովհաննիսյան Եթե դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ հոշոտելու են․ Վահե Հովհաննիսյան
-
11:21 3 Մարտ 2023 Երկիրն ապագա է ուզում. Վահե Հովհաննիսյան Երկիրն ապագա է ուզում. Վահե Հովհաննիսյան
-
13:00 23 Փետրվար 2023 Ղազախստանը խորհրդարանական ընտրությունների շեմին է. ուժերի դասավորվածությունը ու նոր հնարավորությունները Ղազախստանը խորհրդարանական ընտրությունների շեմին է. ուժերի դասավորվածությունը ու նոր հնարավորությունները
Միջազգային լուրեր
-
23:21 21 Մարտ 2023 Պուտինը և Սի Ցզինպինը փաստաթուղթ են ստորագրել ՌԴ-ի և Չինաստանի համագործակցության զարգացման մասին Պուտինը և Սի Ցզինպինը փաստաթուղթ են ստորագրել ՌԴ-ի և Չինաստանի համագործակցության զարգացման մասին
-
01:55 22 Մարտ 2023 Հայտնի է՝ ինչ է մատուցվել չինական պատվիրակությանը Կրեմլում նախագահական ճաշի ժամանակ Հայտնի է՝ ինչ է մատուցվել չինական պատվիրակությանը Կրեմլում նախագահական ճաշի ժամանակ
-
01:38 22 Մարտ 2023 Հնդկաստանում կայացել է նոր սերնդի Hyundai Solaris-ի պրեմիերան Հնդկաստանում կայացել է նոր սերնդի Hyundai Solaris-ի պրեմիերան
Տնտեսություն
-
19:41 21 Մարտ 2023 Արմավիրի մարզի Նորավան գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի մարզի Նորավան գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի
-
19:11 21 Մարտ 2023 Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 21-ին, կազմել է 388.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
-
15:08 21 Մարտ 2023 ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը