02:04:24 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն. Արմեն Գրիգորյան

    11:43 14 Հոկտեմբեր 2021

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցքի մասին բանակցություններից դուրս են։ Այդ մասին իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

    «Նա փորձում է բանակցություններից դուրս հայտարարություններ անել, որն որևէ կերպ չի նպաստում բանակցային գործընթացի դրական առաջընթացին», - նշել է Գրիգորյանը։

    Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմից ուժի ցուցադրությանն, ԱԽ քարտուղարն ասել է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ներուժը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

    «Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն: Այս մասով կարող ենք ասել, որ կա միջազգային կոնսենսուս», - նշել է Գրիգորյանը։

    facebook sharing button

    messenger sharing button

    twitter sharing button

     

    skype sharing button

    pinterest sharing button

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս