06:00:44 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վիտալի Բալասանյանը չի այցելել Արմեն Չարչյանին և պատգամավորության մանդատից հրաժարվելու վերաբերյալ խոսակցություն չի եղել. Պաշտպան

    15:28 15 Սեպտեմբեր 2021

    ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հերքել է մամուլում տեղ գտած հրապարակումը, թե Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը։

     

    «Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։
     

    Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին և զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ։ Պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը՝ խստորեն դատապարտելով սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել և նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել», - գրել է Էրիկ Ալեքսանյանը։

     

    Արմեն Չարչյանի պաշտպան

    Էրիկ Ալեքսանյան

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս