01:35:03 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արգենտինայի նախագահը ճգնաժամի պայմաններում փորձում է էկոնոմիկայի նոր նախարար գտնել

    23:00 3 Հուլիս 2022

    Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը կիրակի առավոտյան հանդիպումներ եւ հեռախոսազանգեր է անցկացրել՝ փորձելով գտնել էկոնոմիկայի նոր նախարարին՝ իր դաշնակից Մարտին Գուզմանի հրաժարականից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

    39-ամյա Մարտին Գուսմանը հրաժարական է տվել շաբաթ ուշ երեկոյան իշխող կոալիցիայում լարվածության աճի ֆոնին, թե ինչպես վարվել տնտեսական ճգնաժամի հետ, որը սրվել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի եւ աճող գնաճի պատճառով:

     

    Ֆերնանդեսը դեռեւս հրապարակայնորեն չի մեկնաբանել Գուսմանի հրաժարականը։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս