03:49:55 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտինի երեկվա ելույթը համառոտ կարելի է հասկանալ, որ կա Արևմուտք, որտեղ իշխում են սատանիստները

    12:46 1 Հոկտեմբեր 2022

    Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթը համառոտ կարելի է հասկանալ հետևյալ ձևով.

    - Կա Արևմուտք, որտեղ իշխում են սատանիստները, այլասերվածները, ավազակներն ու գաղութարարները։ Նրանց քաղաքականությունն այլ ժողովուրդներին սպանելու, կողոպտելու, այլասերելու քաղաքականությունն է։ Նրանք ժողովուրդներին բաժանում են ընտրյալների և երրորդ կարգի։ Երրորդ կարգի երկրները պետք է շահագործվեն, որպեսզի <<ընտրյալները>> բարգավաճեն։

    - Ռուսաստանը, որը ստացավ ամենաուժեղ հարվածը, այսօր ոտքի է կանգնել և ապստամբել է Արևմուտքի այդ համակարգի դեմ։ Ռուսաստանը, իր դաշնակիցների հետ միասին, կառուցում է իր` արդար աշխարհը, որտեղ բոլոր ժողովուրդները կունենան հավասար իրավունքներ և հնարավորություն կունենան ընտրել ինքնատիպ զարգացման իրենց ճանապարհը։

    Հետևաբար ինքնախաբեություն և ինքնասպանություն է այն, որ Հայաստանը կարող է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ունենալ կամ լինել կամուրջ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։

    Հայաստանը ունի երկու ճանապարհ, որոնցից պետք է ընտրի միայն մեկը.

    1. Փորձել գոյատևել Արևմուտքի սատանիստների լծի տակ, որպես երրորդ կարգի երկիր սպասարկել նրանց գաղութատիրական ցանկությունները և ի վերջո փակել մեր ժողովրդի պատմության վերջին էջը։

    2. Միանալ Ռուսաստանի գլխավորությամբ ընթացող ազգային-ազատագրական պայքարին և նոր կազմավորվող արդար աշխարհակարգի մաս կազմել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս