21:29:09 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այս իշխանությունների հեռացման համար բոլոր մեթոդներն օգտագործվելու են. Արծվիկ Մինասյան

    11:59 8 Հոկտեմբեր 2021

    «Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Հայաստանում պետք է լինի նոր իշխանություն, որը կարող է ազատ բանակցել։

    Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում ասաց, թե չի կարծում, որ այս իշխանությունը ինքնակամ հրաժարական կտա։

    Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն  էլ ասաց, թե այս իշխանությունների հեռացման համար բոլոր մեթոդներն օգտագործվելու են։

    «Մենք տեսնում ենք, թե իշխանությունն ինչպես է սարսափում նույնիսկ փոքր բողոքից։ Օգտագործվելու են բոլոր օրինական մեթոդները՝ դժգոհությունը, մարդկանց բողոքը տեղ հասցնելու ու հանրության մոտ առավել շատ վստահություն ու իշխանափոխության պահանջ առաջադրելու ուղղությամբ», - ասաց Մինասյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս