14:40:49 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չթուլանա՛ք, չխեղճանա՛ք. մենք Արցախում շենքեր ու տներ չենք թողել, մեր կյանքերն ենք թողել, պիտի գնալ կյանքերի հետևից․ Մետաքսե Հակոբյան

    18:11 4 Մարտ 2024

    «Պայքարի մեջ սուգ չկա՛, խեղճություն ու թուլություն չկա՛... այն, որ ՀՀ-ում իշխանազավթման դերակատարներն ու Արցախի Հանրապետությունում նրանց դրածոները  թե՛ պատասխանատու և  թե՛ մեղավոր են, որ Արցախը բռնազավթել է թշնամի Ադրբեջանը, իսկ Հայաստանը վտանգի մեջ է, այլևս կայացած փաստ է:

    Քոչվոր վայրենիների ավիրող ու արնախում տեսակը մեզ է բաժին հասել ու ոչինչ չի փոխվել, որքան էլ փորձեն նրանց «կիրթ ու կառուցողական» ներկայացնել:

    Չթուլանա՛ք, չխեղճանա՛ք. մենք Արցախում շենքեր ու տներ չենք թողել, մեր կյանքերն ենք թողել, մի ողջ Հայրենիք ենք թողել: ՊԻՏԻ ԳՆԱԼ ԿՅԱՆՔԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ...

    Մետաքսե Հակոբյան

    Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր»

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս