00:20:01 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հյուրընկալել են ՀԲԸՄ Կանադայի կառույցի ներկայացուցիչներին

    22:00 12 Հոկտեմբեր 2021

    Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալվել էին ՀԲԸՄ-ի Կանադայի Մարմնի ատենապետ Շահէ Թանաշեանը և մարմնի անդամ Հակոբ Արսլանյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» դաշինքը:

    ,Հյուրերի խնդրանքով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց 44-օրյա պատերազմից հետո երկրի առջև ծառացած մարտահրավերները, «Հայաստան» դաշինքի մոտեցումները ներքաղաքական և ներազգային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Սեյրան Օհանյանը, ինչպես նաև հանդիպմանը մասնակից խմբակցության պատգանավորներ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վահե Հակոբյանը և Լիլիթ Գալստյանը կարևորեցին Սփյուռքի դերակատարությունը՝ համահայկական ներուժի համախմբման, արտաքին հարթակներում հայանպաստ օրակարգեր հետապնդելու և հատկապես Հայաստանի և

     

    Արցախի վերընձյուղմանն ուղղված ծրագրերում ներգրավվելու ուղղությամբ:

    ՀԲԸՄ ներկայացուցիչները փոխանցեցին իրենց հաստատակամությունը և նպատակադրումները սոցիալական և կրթական ծրագրերով աջակցելու արցախահայությանը, սատարելու սեփական հողում նրանց անվտանգ և արժանապատիվ կենսագործունեությանը:

    Հայաստան խմբակցության և դաշինքի անունից Ս. Օհանյանը ընդգծեց Հայաստան-Սփյուռք երկկողմ հարաբերությունների որակական նոր հանգրվանի անհրաժեշտությունն ու Սփյուռքի հետ աշխատելու անվերապահ հանձնառությունը»,- նշված է հաղորդագրությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս