02:35:32 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախցիների դեմ շարունակաբար գեներացվող ատելությունը ոչ մի լավ տեղ չի տանելու ո՛չ Փաշինյանի իշխանությանը, ո՛չ նրա կատարածուներին

    21:12 25 Մայիս 2024

    Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների և վերջինիս աշխատակիցների ձերբակալությունները հստակորեն քաղաքական պատճառներ ունեն՝ առանց իրավական ու փաստական հիմքերի: Իշխանությունները դրանով ցանկանում են կանխել արցախցիների ակտիվ մասնակցությունը վաղվա հանրահավաքին, բայց չեն հասկանում, որ ավելի են լարում իրավիճակը և խթանում մարդկանց` իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

    Իսկ արցախցիների դեմ շարունակաբար գեներացվող ատելությունը ոչ մի լավ տեղ չի տանելու ո՛չ Փաշինյանի իշխանությանը, ո՛չ նրա կատարածուներին, ո՛չ էլ ողջ ժողովրդիս: Սրանից շահելու են միայն բռնապետ Ալիևն ու իր տերերը:

    Այս պանդորայի արկղը պետք է շտապ փակել ու դադարեցնել հերթական փնթի քաղաքական հետապնդումները:

    Վաղը՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակ:

    Արտակ Բեգլարյան

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս