- Սիրուշոն հայտնել է դստեր անունը
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում
«Դիմադրությունը պետք է լինի Արցախում, Սփյուռքում․ պետք է ողջ հայ ժողովուրդը համախմբվի»․ ընդդիմադիր պատգամավորներն Արցախում մի շարք հանդիպումներ են անցկացրել
21:49 23 Հունիս 2022ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, Արցախի Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների եւ Արցախի պաշտոնաթող նախագահների հետ, տեղեկացնում է News.am-ը։
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ «Դիմադրություն» շարժման գլխավոր նպատակը դիմադրությունն է Հայաստանի արտաքին թշնամիներին, երկրի առջև եղած սպառնալիքներին։
«Բայց երբ պետությունն այդ դիմադրությունը չի կազմակերպում ու չի սպասարկում պետության ու ժողովրդի շահերը, հետեւաբար, այդ դիմադրությունը լինում է նաև ներքին օրակարգում։ Մենք Հայաստանում դրել ենք իշխանափոխության օրակարգ, և ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար, որովհետև գտնում ենք, որ, դժբախտաբար, այս ամենի պատճառը Հայաստանի իշխանություններն են և նրանց վարած քաղաքականությունը։ Այդ դիմադրությունը պետք է լինի Արցախում, սփյուռքում, պետք է ողջ հայ ժողովուրդը այս գաղափարի շուրջ համախմբվի»,- ասել է նա։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Արցախում ապրող մարդկանց համար կարևոր երաշխիքներից մեկը պետք է դառնա Պաշտպանության բանակը՝ իր փոփոխություններով, իր վերակառուցողներով, ժամանակակից տեխնիկայով ապահովելու միջոցով
«Բայց քանի Հայաստանում այս իշխանությունն է, որէէ բան այս ուղղությամբ չի լինելու»,- ընդգծել է նա։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ երբ «Դիմադրություն» շարժումը սկսել է իր պայքարը, իրենց մոտ մեծ ոգևորվածություն է առաջացել
«Ամեն անգամ, երբ Փաշինյանը ելույթ է ունենում, մենք արդեն սովորել ենք, որ մի վատ բան է լինելու»,- ասել է նա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ վերջին 1,5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության հետ ունեցել է «խայտառակ հարաբերություններ»։
«Անցնող ամիսներին Արտաքին գործերի նախարարություններն իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Այս շրջանում փորձ է արվում Արցախը ներկայացնել ոչ միասնական տեսքով, ոչ միասնական դիրքորոշմամբ, ոչ միասնական կեցվածքով»,- ասել է Մանուկյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում շարժումը նոր թափ է հավաքել, երբ հարցը վերաբերել է Արցախին։
«Սրանք այնքան են լկիտացել, այնքան են կարողացել ստել, որ այսօր էլ հանգիստ կանգնում, ասում են՝ պահանջում են նշաձողն իջեցնել, Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, մեզ համար ավելի կարևոր է Հայաստանը, քան Արցախը։ Իրականում նրանց համար ոչ մի բան կարևոր չի»,- ասել է Վարդանյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վադևանյանն էլ նշել է, որ «Դիմադրություն» շարժման անդամներն իրենց գործողություններում վճռական են։
«Այս ընթացքում իրականացրել ենք տարբեր հավաքներ, ակցիաներ։ Այն, ինչը հնարավոր է, առավելագույնը կատարել ենք։ Հայաստանի Հանրապետության բնակչության ստվար զանգվածն աջակցություն է հայտնել այն ելակետերին, որը մենք առաջ ենք քաշել։ Եվ ելակետերից անկյունաքարայինն այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- շեշտել է Վարդևանյանը։
Լրահոս
- Սիրուշոն հայտնել է դստեր անունը 23:46 26 Հունիս 2022
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23:43 26 Հունիս 2022
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ 23:12 26 Հունիս 2022
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու 22:45 26 Հունիս 2022
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր 22:18 26 Հունիս 2022
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան 21:48 26 Հունիս 2022
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում 21:30 26 Հունիս 2022
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը 21:15 26 Հունիս 2022
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg 20:46 26 Հունիս 2022
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում 20:27 26 Հունիս 2022
- Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ. ասֆալտը խժռել, կոռուպցիա. Մանուկյան 20:01 26 Հունիս 2022
- Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 19:40 26 Հունիս 2022
- Երևանում «ԿամԱԶ»-ը բախվել է Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի»-ի պարսպին 19:13 26 Հունիս 2022
- Տուրիստական Դիլիջանը՝ թափառող անասուններով, անտեր,ագրեսիվ շներով, մեծ փոսերով, աղբով 18:44 26 Հունիս 2022
- Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով. Եղանակը Հայաստանում 18:13 26 Հունիս 2022
- Մարտակերտի շրջանում 40 րոպե կարկուտ է տեղացել. Հաթերքում կարկուտի շերտը հասել է 5սմ-ի. մեծ վնասներ կան 17:48 26 Հունիս 2022
- 23-ամյա տղան Ցեղասպանության թանգարանից ցած է նետվել. հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն 17:26 26 Հունիս 2022
- Սոչիում ջրի վարարման հետեւանքով անհետացած 4 զբոսաշրջիկներին դեռ որոնում են 17:02 26 Հունիս 2022
- Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվում․ ԱՀ ՆԳՆ 16:39 26 Հունիս 2022
- Արցախը թեկուզ վիրավոր, թեկուզ ո'չ Հայաստանի ուղիղ պատասխանատվության ներքո, բայց շարունակում է մնալ Հայաստանի վահանը. Պողոսյան 15:56 26 Հունիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
10:30 26 Հունիս 2022 Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ հայտարարությանը, գրում է. «Լավրովի՝ Բաքվում արված երեկվա հայտարարություններից մի կարևոր կետ, կարծես, դուրս է մնացել հասարակության ուշադրությունից։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների ու գործունեության մասին՝ վերջինս ասել է, որ դրանք բոլորն այլևս արդիական չեն, բացի վերջնական նպատակից։ «Իսկ վերջնական նպատակը հենց այն էր, որպեսզի ազատագրվեն Ղարաբաղը շրջապատող շրջանները և լուծվեն բուն Ղարաբաղի և նրա բնակչության կենսագործունեության հարցերը»։ Համաձայնվեք՝ ստոր նպատակադրում է։ Եվ հարց է առաջանում, թե դա ու՞մ նպատակն էր՝ Մինսկի խմբում համանախագահող բոլոր երկրների, թե՞ նրանցից ոմանց։ Որովհետև միջնորդների հայտարարություններում մինչ այս նման նպատակ մենք երբեք չենք տեսել։ Ճիշտ հակառակը՝ նպատակը հայտնի սկզբունքների վրա հիմնված, հայկական և ադրբեջանական կողմերի համար ընդունելի խաղաղությունն էր։ Մի բան կարող եմ միայն վստահ ասել՝ Հայաստանը նման նպատակ չի ունեցել։ Եվ սա միանշանակ է։ Ինչպես նաև միանշանակ է այն, որ մեր աչքի առջև նոր հակահայկական նպատակներ են ձևավորվում ու կյանքի կոչվում։ Իսկ պաշտոնական Երևանը լուռ է։ Խոսելիս էլ, փաստորեն, հավանություն է տալիս Բաքվում մշակված օրակարգի դրույթներին։ Լավրովը երեկ հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգիստի մասին։ Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ»։
-
23:34 25 Հունիս 2022 Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին. yerevan.today Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին. yerevan.today
-
11:10 25 Հունիս 2022 Ուղիղ․ Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում
Տնտեսություն
-
14:21 25 Հունիս 2022 Ագարակ քաղաքում վթարային ջրանջատում կլինի Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
-
10:06 25 Հունիս 2022 «Փաստ». Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը «Փաստ». Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը
-
09:34 25 Հունիս 2022 «Փաստ». «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին» «Փաստ». «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին»
Հասարակություն
-
09:15 27 Հունիս 2022 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը
-
23:43 26 Հունիս 2022 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
22:45 26 Հունիս 2022 Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու