23:36:06 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանը դադարեցրել է օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը Սերբիային. Վուչիչ

    20:03 11 Հունվար 2025

    Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է, որ ստիպված է դադարեցնել օրական 1,7 մլն խմ գազի մատակարարումը՝ Շահ Դենիզ հանքավայրում առկա խնդիրների պատճառով՝ հայտնել է Ալեքսանդար Վուչիչը:

    Սերբիայի նախագահը հավելել է, որ չկա հստակություն, թե ինչքան է տևելու գազի մատակարարումների վերականգնումը:

    «Մենք ունենք բավարար քանակությամբ գազ՝ սպառելու համար, քանի դեռ չի պատահել ինչ-որ այլ դժբախտություն։ Ես հույս ունեմ, որ ադրբեջանցիները մեկ-երկու ամսում դա կշտկեն»,- ասել է Վուչիչը, վստահեցրել՝ գազի և նավթի պակաս չի լինի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս