22:34:44 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից. ԱԳ նախարարը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարին

    16:59 17 Հունիս 2022

    Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԳՆ-ում տեղի ունեցած առանձնազրույցում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

    «Շեշտել եմ, որ 2020 թ. ԼՂ հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով, Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ-ին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կողմից», - ԱԳՆ-ում հանդես գալով համատեղ հայտարարությամբ՝ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

    Նախարարը նշեց, թե ԵԽ գլխավոր քարտուղարի հետ առանձնազրույցում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։

    «Արցախի ժողովուրդն ունի նույնպիսի իրավունքներն, ինչ՝ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքը Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից», - ասաց Միրզոյանը

    ԵԽ Գլխավոր քարտուղարն ասաց, թե ողջունում են Փաշինյանի և Ալիևի հայտարարությունները, որոնք վերաբերում են սահմանազատման աշխատանքներին։

    «Պետք է վստահության և հաշտեցման հասնենք, բոլոր նախաձեռնություններն այս ուղղությամբ ողջունելի են և պետք է օժանդակություն ստանան», - ասաց Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս