16:20:34 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ովքե՞ր են պարտված ՔՊ-ականները. armlur.am

    18:13 6 Դեկտեմբեր 2021

    Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մի շարք համայնքներում պարտություն է կրել։ Տեղեկացնենք, որ երեկ` դեկտեմբերի 5-ին, Հայաստանի 38 խոշորացված համայնքներում ընտրություններ էին անցակցվում։ Դրանցից 36-ում ընտրություններն անց են կացվել համամասնական ընտրակարգով։ Երկուսում` ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքներում, գործող` մեծամասնական կարգով։ Փաշինյանի կուսակցությանն առավելագույն ձայներ չեն տվել հետևյալ համայնքներում` Մասիս Ապարան, Գավառ, Վարդենիս, Վանաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Ամասիա, Ախուրյան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերյան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանյան, Սևան, Թալին, Արթիկ։ Ի դեպ, Մասիսում, Ապարանում ու Եղեգնաձորում օրինակ, ոչ իշխանական ուժերը հաղթել են 50+ տոկոսային հարաբերակցությամբ։

    Մասիսում, հիշեցնենք, ՔՊ-ի թեկնածուն էր Սայեն Հայրապետյանը, որ լրագրողներին վստահեցնում էր, թե Արցախը Տեր -Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանն են հանձնել։ Ապարանում իշխանության թեկնածուն Էդգար Փարվանյանն էր, որ Ապարանում հեղինակություն է համարվում, նա զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Ապարան Գրուպ» ընկերության տնօրենն է։

    Եղեգնաձորում Մուշեղ Ներսիսյանն էր գլխավորում ՔՊ- ի ավագանու ցուցակը։ Նա, ի դեպ, վերջերս համայնքապետի պաշտոնակատար էր նշանակվել։

    armlur.am

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ