06:28:36 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Apple-ը iPhone-ի վնասվելու նոր պատճառներ է նկարագրել

    01:18 15 Սեպտեմբեր 2021

    Apple-ը օգտվողներին զգուշացրել է iPhone-ների տեղափոխման վտանգի մասին մոտոցիկլետներով եւ այլ տրանսպորտային միջոցներով, որոնք ուժեղ վիբրացիա են առաջացնում: Վնասվելու նոր պատճառների նկարագրությունը հայտնվել է ընկերության կայքի աջակցության էջում:  

    Նոր փաստաթղթում ասվում է, որ iPhone-ի վրա որոշակի հաճախականությունների տիրույթներում բարձր ամպլիտուդայի վիբրացիան կարող է վնասել սմարթֆոնի տեսախցիկը: Որպես օրինակ ներկայացվում է մոտոցիկլետների շարժիչը: Այս առումով տեխնիկական աջակցության մասնագետները խորհուրդ են տվել օգտվողներին հեռախոսներ չամրացնել մոտոցիկլետի կամ հզոր շարժիչով այլ տրանսպորտային միջոցների ղեկին:

    Ընկերությունը պարզաբանել է, որ որոշ հեռախոսներ օգտագործում են պատկերի օպտիկական կայունացում (OIS)՝ iPhone-ի տեսախցիկով արված ֆոկուսային պատկերներ ֆիքսելու համար: «Մագնիսական սենսորները չափում են գրավիտացիոն եւ վիբրացիոն հետեւանքները եւ որոշում են օբյեկտիվի դիրքը», - ասում են փորձագետները: Այս սենսորները կարող են վնասվել ուժեղ վիբրացիաների պատճառով:

    Բացի այդ, ընկերության աշխատակիցները նշել են, որ մոպեդները, հեծանիվները եւ երկանիվ այլ տրանսպորտային միջոցները ավելի քիչ վիբրացիաներ են ստեղծում: «Այնուամենայնիվ, iPhone-ը վնասելու ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հարվածներ կլանող ամրակներ», - ասվում է փաստաթղթում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս