23:03:17 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայտնի է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

    17:41 18 Մայիս 2024

    «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։

    Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

    Ֆոդենի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս