07:21:35 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նորվեգիայի թագավորին սրտամկանի սարք են տեղադրել. AP

    22:48 2 Մարտ 2024

    Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ին սրտամկանի ժամանակավոր սարք են տեղադրել: Այս մասին հայտնում է AP-ն՝ թագավորական պալատի մամուլի ծառայությանը հղումով։
    «Համապատասխան որոշումը կայացվել է այսօր առավոտյան, վիրահատությունը բարեհաջող է անցել։ Հաշվի առնելով ամեն ինչ՝ թագավորը լավ վիճակում է, բայց դեռ հանգստի կարիք ունի»,- ասվում է հայտարարության մեջ։
    Հաղորդվում է, որ սրտամկանի սարքի ներդրումն անհրաժեշտ է եղել թագավորի սրտի մտահոգիչ ռիթմի պատճառով։
    Փետրվարի 27-ին հաղորդվել էր, որ Հարալդ V-ը հոսպիտալացվել է Մալայզիայում արձակուրդի ժամանակ՝ վարակի զարգացումից հետո։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս