21:23:29 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ձեզնից ի՞նչ բանակցողներ. ընդդիմադիրը քննադության տարափ է տեղացել գործող իշխանության վրա

    21:10 26 Հոկտեմբեր 2021

    Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղություն, ռացիոնալիզմ եւ հայրենասիրություն՝ հատկանիշներ, որոնք չունեն այսօրվա, այսպես կոչված, «բանակցողները»։ Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ նիստում խորհրդարանական ժամին ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը։

    Նրա խոսքով, իշխանությունը, աշխատելու փոխարեն, ամենուր փորձում է մեղավորներ գտնել։ «Երկիրը պաշտպանելու փոխարեն, նա բանավոր պայմանավորվածություններով պարզապես այն հանձնում է թշնամուն։ Այս ամենն ուղեկցվում է հայ հանրությանը խաբելու, մոլորության մեջ գտնելու փորձերով։ Իշխանությունները հայտարարում են սահմանագծմանը եւ սահմանազատմանը անցնելու իրենց պատրաստակամության մասին

    Ուրեմն ինչո՞ւ են նրանք շտապում, երբ Ադրբեջանը չի կատարել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնական կետերը։ Այս հայտարարությունը բացարձակապես սարսափեցնող էր։ Մենք ունեինք ընդամենը երկու հուսադրող փաստ՝ զորքերը պետք է կանգ առնեին նախկինում գրաված դիրքերում, իսկ գերիները պետք է անհապաղ վերադարձվեին։ Այսպիսով, երկու պահանջներից ո՞րն եք ստիպել Բաքվին կատարել։ Սրա հետ կապված՝ հարց է ծագում։ Ձեզնից ի՞նչ բանակցողներ: Դուք պարզապես օպերատիվ կապով թշնամու հետ խոսող մարդիկ եք, որոնք հայրենիքն անկլավ են անվանում, որոնք ամեն անգամ թշնամու կանչի դեպքում հանձնում են այն, դուք ունակ եք միայն թշնամու կոշիկները լիզել»,- ասաց Մկրտչյանը։

    Ըստ ընդդիմադիրի, բանակցային սեղանի շուրջ նստած, երկրի ներկայիս ներկայացուցիչները մի բան են անում՝ հարցնում են, թե ում, ինչ է եւ որքան է պետք Հայաստանից։ Այս ամենը, ըստ խորհրդարանականի, արվում է միայն սեփական իշխանությունը պահպանելու համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ