13:02:39 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աննա Հակոբյանը՝ Լոռու մարզպետի մահացած կնոջ մասին. Երբեք չեմ մոռանա քո խոսքերը

    15:53 22 Նոյեմբեր 2022

    Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի՝ օրեր առաջ մահացած կնոջ հետ մի լուսանկար է հրապարակել ու գրառում արել:

    «Սիրելի Մայա, ուրախ եմ, որ իրար հետ մի լավ օր ունենք անցկացրած, մի քանի ժամ, որ նվիրեցինք իրար, մեկս մյուսիս կտրեցինք առօրյա ծանր խնդիրներից, քաջալերեցինք, սեր ու ջերմություն փոխանցեցինք։

    Երբեք չեմ մոռանա քո խոսքերը։ Ուզում եմ, որ զավակներիդ կյանքի ընթացքին հետևելիս լուսավոր հոգիդ միմիայն հպարտություն ապրի, դաստիարակությանդ պտուղները տեսնես, նրանց ոտքը երբեք քարին չդիպչի, որպեսզի քո հոգին երբեք չցավի»,- նշել է Աննա Հակոբյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս