10:00:52 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե՝ չէ. Վարչապետ

    13:29 18 Սեպտեմբեր 2024

    «Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները՝ Հայաստանում հնչող որոշ մեկնաբանությունների հետ, ոնց որ հայելային են, որովհետև Հայաստանում էլ կա տեսակետ, որ խաղաղության պայմանագիրը պետք է բոլոր հնարավոր հարցերը լուծի, Ադրբեջանում էլ կա տեսակետ, որ «Խաղաղության պայմանագիրը» բոլոր հնարավոր հարցերը պետք է լուծի:

    Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք խաղաղության պայմանագրով գերիները կվերադարձվեն:

    «Իմ կարծիքով, «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի այդ հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե՝ չէ, որովհետև «Խաղաղության պայմանագիր» նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ: Մենք այսօր ինչ ենք ասում. «խաղաղության պայմանագիրը» ՝ ներառյալ  Ադրբեջանի կողմից արված հայտարարությունները, 80 տոկոսով համաձայնեցված է»,- ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս