03:54:53 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

    21:30 22 Հունիս 2022

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որպես GAVI միջազգային դաշինքի խորհրդի անդամ, Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են իմունականխարգելման ծրագրերի իրականացման խնդիրները, ամփոփվել են մինչ օրս իրականացված աշխատանքները, ընդունվել են առաջիկա ծրագրերի ֆինանսավորմանը և կառավարմանը վերաբերող ռազմավարական որոշումներ:

    Առողջապահության նախարարն այս դաշինքում ներկայացնում է Հայաստանն ու Հոնդուրասը։

    Նիստի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև COVID-19 համավարակի համատեքստում COVAX հարթակի գործունեությանը` որպես GAVI գլոբալ դաշինքի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ նախաձեռնություն: Մասնավորապես, բարձրացրել է անդամ-պետություններին, այդ թվում` Հայաստանին COVAX հարթակի միջոցով COVID-19-ի դեմ պատվաստանյութերով ապահովելու ուշացումները և այլ խնդիրներ` ընդգծելով դեղագործական ընկերությունների հետ երկրների համար ավելի լավ պայմաններ բանակցելու կարևորությունը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս