07:04:59 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք

    17:37 23 Հունվար 2025

    Շիրակի մարզային քննչական վարությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում «Մերսեդես» մակնիշի մեքենայի զննությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենի չորս փաթեթ: Դրանցում մարիխուանայի նմանվող զանգված էր: Իսկ թե այդ «Մերսեդեսով» ինչու՞ էր Գյումրի հասել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը` պարզել էին Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

    Նրանք ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ 35-ամյա երիտասարդը մոտը պահում է թմրանյութ և «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում թմրամիջոցների իրացմամբ:
    Հունվարի 8-ին, կեսօրից քիչ անց, Գյումրիի Բաղրամյան փողոցում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Ամասիայի համայնքային բաժին:
    Բացատրական աշխատանքն արագ արդունք տվեց: Նա հայտնեց, որ նախորդ օրը մի կայքէջից ստացել է վարձատրության դիմաց թմրանյութ տեղադրելու առաջարկ, երեկոյան ութին Երևանի մոտակայքում, պայմանավորված տեղից, վերցրել է կպչուն ժապավենի չորս փաթեթ, որոնք պետք է տեղադրեր Գյումրիում, ինչը, սակայն, իրավապահները կանխել են:

    35-ամյա երիտասարդը հավելեց, որ նույն կայքէջից նման առաջարկ էր ստացել նաև դեկտեմբերի 30-ին, Երևանի տարբեր վայրերում տեղադրել էր չորս փաթեթ, իսկ որպես վարձատրություն ստացել էր կես գրամ մարիխուանա, որն անձամբ օգտագործել էր:

    Դատարանի որոշմամբ, հունվարի 10-ին «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված կաթուցիչ ու երկու փաթեթ, նաև կրիստալի նմանվող զանգվածով մեկ փաթեթ:

    Նախաքննությունը շարունակվում է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս