20:10:07 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկում կլինի. Արծվիկ Մինասյան

    11:23 12 Նոյեմբեր 2024

    «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով օրվա երկրորդ նիստում քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ։

    Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն։

    «Շուտով աշխատակազմին կփոխանցվի հայտարարության նախագիծը, որպեսզի բոլոր պատգամավորներն ունենան։ Կարծում ենք, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունը, որն այստեղ է հիմա, հստակ վերաբերմունքը պետք է արտահայտեն Ադրբեջանի հակամարդկային արարքի վերաբերյալ։ Սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP 29-ի  շրջանակներում ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ ուղղի միջազգային հանրությանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելուն»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս