10:36:25 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան

    14:25 20 Մայիս 2024

    Ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում. մի շարք ուսանողներ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ մայիսի 19-ին այցելել են Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների հոգևոր կենտրոն:

    Այցին մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, եզդիական համայնքի և Պաշտպանի ներկայացուցիչները:

    Հոգևոր կենտրոնի տարածքով իրականացված շրջայցի ընթացքում Ռուստամ Բաքոյանն ուսանողներին ներկայացրել է եզդի ժողովրդի և տաճարի կառուցման պատմությունը: 

    Անահիտ Մանասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը վերաբերելի խնդիրները համատեղ ջանքերով լուծելու կարևորությունը։

    «Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Նրանց իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում: Ազգային փոքրամասնությանը պատկանելությունը՝ որպես խտրականության հիմք, պետք է ընդհանրապես բացառել մեր հասարակությունից»,-նշել է Պաշտպանը:

    Ուսանողները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղել Պաշտպանին, մասնավորապես՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման առնչությամբ:

    Անահիտ Մանասյանը, կարևորելով նման ուսուցողական հանդիպումների կազմակերպումը, վստահեցրել է, որ վերջիններս կրելու են շարունակական բնույթ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս