16:34:21 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիևի պահվածքի պատճառը Նիկոլն է, նա է Ալիևի բերանը լեզու դրել. Շարմազանով

    13:59 3 Փետրվար 2025

    2025 թվականի հունվարը նշանավորվեց Նիկոլ Փաշինյանի ձախողմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

    «Երեք տարի շարունակ Փաշինյանի կառավարությունը հանրությանը հրամցնում էր խաղաղության պայմանագիրը, խոստումներ էին տալիս յուրաքանչյուր Ամանորից առաջ, որ հեսա-հեսա հայ ժողովուրդը խաղաղության է գալու, խաղաղություն ենք կնքելու Ադրբեջանի հետ, սակայն Ալիևի խոսքն ամպրոպի նման ցրեց լավատեսական խոսքերը ու տարեսկզբին Ալիևը հերթական սպառնալիքները հնչեցրեց Հայաստանի նկատմամբ»,- նշեց նա։

    Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր զիջումների արդյունքում Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծացել։

    «Ալիևի պահվածքի պատճառը Նիկոլն է, նա է Ալիևի բերանը լեզու դրել»,- ընդգծեց ՀՀԿ ԳՄ անդամը։

    Ըստ Շամազանովի՝ որպեսզի Նիկոլ Փաշինյանը քողարկի իր ձախողումը, դիմեց էժանագին հնարքի, թե, իբր, Հայաստանը գնում է Եվրոպական միություն։

    «Նիկոլ Փաշինյանի այս օրակարգն ուղղակի ֆարս է, բլեֆ, եվրոպական որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի էլ ակնարկել, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում, սա նույն բանն է, ոնց որ իմ կամ ձեր հարևաններն առանց մեզ որոշեն, որ իրենց աղջկան մեր տղաները պետք է ուզեն, այսինքն՝ բերենք մեր տուն հարս»,- ասաց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս