07:27:15 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԻ նախարարը հերքեց լուրերը, թե նախարարության չպատվաստված աշխատակիցները հավելավճարներից զրկվելու են

    17:15 15 Սեպտեմբեր 2021

    Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հերքել է լուրերը, թե նախարարության չպատվաստված աշխատակիցները հավելավճարներից զրկվելու են։

    «Նման բան չկա, պարգևավճարները բոլորը սահմանված կարգով ստանալու են։ Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել», - ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

     Թե հոկտեմբերի 1-ից հետո ինչ է լինելու չպատվաստված աշխատակիցների հետ՝ նախարարը չասաց։

    «Հոկտեմբերին կխոսենք այդ թեմայով», - ասաց նախարարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս