- Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով․ Փեզեշքիան
- «Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին»․ Հայաստանի ժուռնալիստների միություն
- Սպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել. Aravot.am
- Պլանային ջրանջատում
- Շենգավիթի թաղապետարանում ձերբակալվածներից մեկին մեղադրանք է ներկայացվել
- Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Վարազդատ Լալայանին
- Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
- Դատախազն առանց հարգելի պատճառի բացակայել է դատական նիստից․ նրա նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն»
- Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում. ՍԴ նախագահ
- Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը չեն ամրացվում անկախ դատական համակարգով. Արմեն Աշոտյան
17:49 13 Մարտ 2025Օրերս հրապարակված Heritage foundation հեղինակավոր կազմակերպության հերթական զեկույցը՝ նվիրված աշխարհում տնտեսական ազատության ցուցանիշին, մանրամասն վերլուծվել է «Լույս» հիմնադրամի իմ գործընկերների կողմից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը:
«Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը հերթական տեսանելի նահանջն է արձանագրել Փաշինյանի կառավարության անփառունակ գոյության հետևանքով։
Որպեսզի լավ հասկանանք նման զեկույցների կարևորությունը, շեշտեմ, որ դրանք հիմք են հանդիսանում թե՛ պոտենցիալ ներդրողների, թե՛ գլոբալ քաղաքական դերակատարների համար համարժեք մոտեցումներ մշակելու հարցում, իսկ Փաշինյանն իր ամերիկյան այցերից մեկի ժամանակ այցելել է այդ հիմնադրամի կենտրոնական գրասենյակ։
Եվ այսպես, ինչի՞ մասին է վկայում զեկույցը, ի՞նչ է այն ախտորոշում Հայաստանում։
1. Հայաստանն էլ ավելի է սուզվում համակարգային ճահճացման մեջ, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության ասպարեզում։ 2018-ին խոստացված նաև տնտեսական «հեղափոխությունը» և այն ապահովող կախարդական փայտիկը թարս են բուսնել դրանց հեղինակների համար։
2. Երկրի համակարգային և խորը ճգնաժամն արձանագրվում է միջազգային տարբեր փորձագիտական հետազոտություններով։ Heritage-ի զեկույցն այդ առումով Հայաստանի հերթական դաժան ախտորոշումն էր՝ Freedom House-ի, The Economist-ի, Transperancy International-ի նույնքան մտահոգիչ արձանագրումների շարքում։
3. Գնահատելով զեկույցի հիմքում ընկած տարբեր ցուցանիշները, ակնհայտ է դառնում, որ մեր երկրում օրենքի գերակայության հարցը, որը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացման բազիսն է, ըստ հեղինակավոր աղբյուրի, խայտառակ վիճակում է։
4. Վերջին չորս տարիներին Նիկոլի օրոք Հայաստանի ցուցանիշներն ավելի վատն են, քան Սերժ Սարգսյանի օրոք 10 տարվա որևէ արդյունք (!)։
5. Ավելին, ՀՀ երրորդ նախագահի օրոք մեր երկիրը համաշխարհային դասակարգման մեջ տարբեր տարիներին զբաղեցրել է շատ ավելի բարձր հորիզոնականներ, քան այս տարվա 57-րդը։ Այսպես, 2017-ին՝ 33-րդ, 2009-ին՝ 31-րդ, իսկ 2008-ին՝ 28-րդ։
6. Դատական էֆեկտիվության ցուցանիշը (Judicial effectiveness), որով չափվում է նաև դատական համակարգի անկախությունը, Հայաստանի այս տարվա ցուցանիշներից ամենացածրն է։ Ավելին, ըստ ամերիկյան փորձագետների, ներկայումս այդ խնդիրներն ավելի ցցուն են, քան «Սերժի Հայաստանում», ինչը վկայում է դատարանների կախյալության, քաղաքականացվածության և կոռումպացվածության աննախադեպ մակարդակի մասին։ Մեր դատական համակարգն ավելի խայտառակ վիճակում է, քան Նիգերիայում և Պապուա-Նոր Գվինեայում։
7. Երկրում կոռուպցիայի մակարդակը բնորոշող ցուցանիշով (Government Integrity) Հայաստանը 100 միավորից ստացել է ընդամենը 50.4, ինչը խոսում է համակարգային կոռուպցիայի արմատավորման մասին, և երկիրն այդ արդյունքով դասվում է «հիմնականում անազատ» երկրների խմբին։ Մենք զիջում ենք, օրինակ, Ռուանդային և Բոտսվանային։
8. Երկրում իշխանազավթումից հետո 2018-2020 թվականներին գրեթե բոլոր միջազգային զեկույցներում «թավշյաներին» ավանսով նկարած բարձր թվերը հետագա տարիներին հօդս են ցնդել՝ մերկացնելով իշխանախմբի ողջ թշվառությունը և իրական դեմքը։
Արդյունքում՝ հեղինակավոր զեկույցն արձանագրում է բառացիորեն հետևյալը.
«Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը չեն ամրացվում անկախ դատական համակարգով։ Կոռուպցիան շարունակում է խարխլել տնտեսական զարգացման հնարավորությունները։ Օրենքի գերակայությունը Հայաստանում թույլ է։ Իսկ դատական համակարգի արդյունավետությունն աշխարհի միջին ցուցանիշից ցածր է»»,- գրել է նա:
Լրահոս
- Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով․ Փեզեշքիան 21:13 21 Ապրիլ 2025
- «Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին»․ Հայաստանի ժուռնալիստների միություն 20:45 21 Ապրիլ 2025
- Սպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել. Aravot.am 20:33 21 Ապրիլ 2025
- Պլանային ջրանջատում 20:22 21 Ապրիլ 2025
- Շենգավիթի թաղապետարանում ձերբակալվածներից մեկին մեղադրանք է ներկայացվել 20:09 21 Ապրիլ 2025
- Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Վարազդատ Լալայանին 19:52 21 Ապրիլ 2025
- Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել 19:37 21 Ապրիլ 2025
- Դատախազն առանց հարգելի պատճառի բացակայել է դատական նիստից․ նրա նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» 19:27 21 Ապրիլ 2025
- Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում. ՍԴ նախագահ 19:15 21 Ապրիլ 2025
- Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն 19:04 21 Ապրիլ 2025
- Երևանում պատուհանից մուտք են գործել կոշիկի արտադրամաս և կոտրելով մետաղյա պահարանը՝ հափշտակել մոտ 2 մլն դրամ 18:59 21 Ապրիլ 2025
- Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի դեմ ատելություն էր գեներացնում ոչ թե «ՀԺ»-ում, այլ՝ «Օրագրում». Գեղամ Մանուկյան 18:48 21 Ապրիլ 2025
- Մալաթիայում դանակահարությունն ավարտվել է կրակոցներով. վիրավոր կա 18:37 21 Ապրիլ 2025
- Մոսկվայում դատարանը հրապարակել է Միխայիլ Խաչատուրյանի և 3 դուստրերի աղմկահարույց գործով վերջնական վճիռը 18:25 21 Ապրիլ 2025
- Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց 18:14 21 Ապրիլ 2025
- Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ 18:06 21 Ապրիլ 2025
- Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը դեպի խաղաղ և արդար աշխարհ չի կարող մոռացության մատնվել. Փաշինյան 17:53 21 Ապրիլ 2025
- Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան 17:42 21 Ապրիլ 2025
- Օմանի սուլթանը ժամանել է ՌԴ 17:28 21 Ապրիլ 2025
- Կյանքից հեռացել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Ուգո Գատին 17:15 21 Ապրիլ 2025
Փոխկապակցված նորություններ
-
15:35 11 Ապրիլ 2025 Կա պատմական անհրաժեշտություն՝ շարունակելու մնալ խաղաղության ճարտարապետներ․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում Կա պատմական անհրաժեշտություն՝ շարունակելու մնալ խաղաղության ճարտարապետներ
-
12:15 11 Ապրիլ 2025 Պետք է ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում․ Վահե Հովհաննիսյան Պետք է ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում․ Վահե Հովհաննիսյան
-
10:37 10 Ապրիլ 2025 Ով որևէ սխալ բան է տեսնում Wikileaks-ի փաստաթղթում արտահայտված մտքերի մեջ, իմ խորին համոզմամբ՝ շատ հեռու է դիվանագիտությունից. Վարդան Օսկանյան Ով որևէ սխալ բան է տեսնում Wikileaks-ի փաստաթղթում արտահայտված մտքերի մեջ, իմ խորին համոզմամբ՝ շատ հեռու է դիվանագիտությունից. Վարդան Օսկանյան
Միջազգային լուրեր
-
21:13 21 Ապրիլ 2025 Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով․ Փեզեշքիան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով․ Փեզեշքիան
-
18:25 21 Ապրիլ 2025 Մոսկվայում դատարանը հրապարակել է Միխայիլ Խաչատուրյանի և 3 դուստրերի աղմկահարույց գործով վերջնական վճիռը Մոսկվայում դատարանը հրապարակել է Միխայիլ Խաչատուրյանի և 3 դուստրերի աղմկահարույց գործով վերջնական վճիռը
-
18:06 21 Ապրիլ 2025 Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ
Տնտեսություն
-
20:22 21 Ապրիլ 2025 Պլանային ջրանջատում Պլանային ջրանջատում
-
15:22 21 Ապրիլ 2025 Որ օրը հայտարարագիր լրացնող որևէ ֆիզիկական անձ 444-րդ հոդվածով ազատազրկման դատապարտվի, պատրաստ եմ ներողություն խնդրել. Թունյան Որ օրը հայտարարագիր լրացնող որևէ ֆիզիկական անձ 444-րդ հոդվածով ազատազրկման դատապարտվի, պատրաստ եմ ներողություն խնդրել. Թունյան
-
14:06 21 Ապրիլ 2025 Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը