02:32:04 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է քննարկել

    22:20 30 Նոյեմբեր 2023

    Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

    Հաղորդագրությունում նշված է․

    «Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում ունեցած հանդիպման՝ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր: 

    Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կիրառման և միջազգային իրավունքի շարունակական խախտումների պրակտիկան ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչը չի վերացնում թե՛ Հարավային Կովկասում, թե՛ այլ տարածաշրջաններում նոր համանման մարտահրավերների հավանականությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից նման գործելակերպի ժխտման հրամայականը և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին ամուր աջակցության կարևորությունը:

    Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչության կարիքների և իրավունքների պատշաճ հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը:

    Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը՝ Արարատ Միրզոյանն արժևորել է Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմանըաջակցությունը»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս