06:41:42 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

    20:23 23 Ապրիլ 2024

    Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ռաֆայել էնրիկե Գոնսալես Ալեմանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

    Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։

    Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերին, երկկողմ օրակարգի հարցերին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական և կրթամշակութային ոլորտներում:

    Պարույր Հովհաննիսյանը արգենտինացի դիվանագետին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները:

    Զրուցակիցները քննարկեցել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցեր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս