16:17:01 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տեղ համայնքի՝ երեկ գերեվարված հովվին ադրբեջանցիները վերադարձրել են խաղաղապահներին

    13:29 14 Հունվար 2022

    Սյունիքի Տեղ համայնքի՝ երեկ գերեվարված 53-ամյա բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին ադրբեջանցիները երեկոյան ժամը 9-ի կողմերը վերադարձրել են ռուս խաղաղապահներին։ Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

     

    «Սուրիկ Մաթևոսյանն իրենց տանն է հիմա, ֆիզիկական բռնության հետքեր չկան նրա վրա, նորմալ է։ Գողացած ոչխարները դեռ չեն վերադարձրել, իրենց մոտ են»,- ասաց Հովսեփյանը։

    Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը ոչխարներն արածեցնելու ժամանակ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Դեպքի մասին տեղյակ են պահվել ռուս խաղաղապահները, ընթանում էին բանակցություններ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս