15:53:53 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի բնակիչներին

    20:18 30 Սեպտեմբեր 2023

    ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղից հայության տեղահանման և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

    «Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և դրան նախորդած Լաչինի միջանցքի ամիսներ շարունակված շրջափակման պատճառով այս պահին տեղի է ունենում Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթ», հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն իր հայտարարության մեջ՝ նշելով, որ մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում:

    Ըստ նրա՝ անհրաժեշտ է անհետաձգելի, շարունակական, անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում շտապ օգնության տրամադրմանը, ասել է Ստանոն:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս