10:37:49 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կատարում ԱԱ-ի ժամանակ ուղիղ եթերում կողոպտել են արգենտինացի լրագրողուհուն՝ պայուսակից տանելով գումարն ու փաստաթղթերը

    01:19 22 Նոյեմբեր 2022

    Արգենտինացի կին թղթակցին կողոպտել են ուղիղ եթերում, երբ նա Կատարում ռեպորտաժ էր անում Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին. նրա պայուսակից գողացել են գումար և փաստաթղթեր:

    Ինչպես գրում է Daily Mail-ը, Դոմինիկ Մեցգերը ուղիղ եթեր էր մտել Դոհայում մրցաշարի առաջին հանդիպման ժամանակ, երբ նրա իրերը գողացել են:

    Լրագրողուհին մանրամասնել է, որ դեպքի մասին հայտնել է տեղի ոստիկանությանը և զարմացած է նրանց արձագանքից: Նա իր Todo Noticias հեռուստատեսային ցանցին պատմել է, որ իրավապահները խոստացել են գտնել գողին՝ ընդգծելով, որ կինը կարող է ընտրել ենթադրյալ ավազակի համար պատիժը:

    Հանցագործությունների աճը ճնշելու համար Կատարը հազարավոր տեսախցիկներ է տեղադրել իր նորակառույց մարզադաշտերի շուրջը, ինչպես նաև 15 000 բարձր լուծաչափով տեսախցիկ յուրաքանչյուր մարզադաշտում՝ դեմքի ճանաչման տեխնոլոգիայի աջակցությամբ:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս