01:17:11 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԶՈՒ ԳՇ պետը հետևել է ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվող բասկետբոլի առաջնությանը

    23:22 21 Մայիս 2024

     

    ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում մայիսի 20-31-ն անցկացվում է բասկետբոլի առաջնություն՝ պաշտպանական գերատեսչության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։

     

    Մայիսի 21-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

     

    Առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հաղթող հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս