21:50:25 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԶՈՒ բարեփոխման շրջանակում ՀՀ-ն ԱՄՆ-ից և այլ գործընկերներից ստանում է խորհրդատվական աջակցություն. ՊՆ

    10:50 2 Օգոստոս 2024

    Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։  

     

    «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և միջազգային այլ գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ։ 

     

    Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ պաշտպանության նախարարությունից չեն հայտնել՝ նշելով, որ ամերիկյան կողմն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով։ 

     

    ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 18-ին «Հետք»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ը հավելյալ պարզաբանում էր խնդրել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Դեսպանատնից նշել էին, որ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս