11:20:01 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով

    22:05 25 Փետրվար 2024

    «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում: Այս մասին Նյու Դելիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հնդկաստան» հիմնադրամի (India foundation) տնօրեն, գեներալ-մայոր Դրուվ Կատոչը։

     

    Գեներալ-մայորի հետ հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցության հնարավորությունները:

     

    Կատոչին է ներկայացվել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, իր հերթին Կատոչը կարևորել է հայկական նախաձեռնությունը Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը Հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվող «Հնդկական օվկիանոս» ամենամյա համաշխարհային համաժողովին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս