02:32:51 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խոշոր հրդեհ Ծաղկաձորում. այրվել են սննդի կետի տանիքի փայտե կառուցատարրերը, ջերմահարվել գույքը

    20:58 10 Դեկտեմբեր 2023

    Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գործող սննդի կետերից մեկում: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սննդի կետի տանիքում:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են սննդի կետի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), ջերմահարվել է խոհանոցի գույքը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս