09:20:15 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խմբակցությունից ինձ չեն հեռացրել. կլինեմ անկախ պատգամավոր. Ես հանդիպել եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. Գեղամ Նազարյան

    13:08 2 Դեկտեմբեր 2024

    Ինձ խմբակցությունից չեն հեռացրել, տեղի է ունեցել համատեղ քննարկում եւ դրա արդյունքում որոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես աշխատեմ իմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

    Նա նշեց, որ բացի դրանից ինքը հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Մենք եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից, մեկնաբանություններից խուսափելու համար ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»,- հայտարարեց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս