18:49:24 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Փաստ». ՔՊ-ում մտածում են՝ ի՞նչ անել, երբ վտանգվի իշխանությունը

    10:47 20 Սեպտեմբեր 2022

    «Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ քննարկումներ են ընթանում հավանական ֆորս-մաժորային վիճակների հետ կապված, բայց ոչ թե երկրի ու պետության, այլ իրենց իշխանությունը պահելու տեսանկյունից:

    Բանն այն է, որ առկա հակամարտային բարդ վիճակը և ներքաղաքական ծանր ճնշումները մեծապես անհանգստացնում են քպականներին, ուստի մտածում են «պլան Բ»-երի ու «պլան Գ-երի» մասին, որպեսզի հանկարծ ու իշխանությունը չանցնի ընդդիմությանը: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նույնիսկ ՔՊ-ի ներսում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարական տալ։

    Հիմա քննարկվում է այդ դեպքում սեփական թեկնածուին առաջադրելու և խորհրդարանում վարչապետ ընտրելու տարբերակը: Ըստ մեր տեղեկությունների, ամենաակտիվը քննարկվում է Սուրեն Պապիկյանի անունը: Բայց այստեղ էլ կա «աշխարհաքաղաքական» կողմնորոշումների բախում, քանի որ ՔՊ-ում բոլորը չեն արևմտամետ: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քննարկվող «ֆորս-մաժորային» տարբերակներից է նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ