- Դուք պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր, թե՞ ոչ. պարզաբանում
- Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը. «Փյունիկ»-ը շնորհավորել է Մխիթարյանին
- Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան
- Տրանսպորտի թանկացման հարցով Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով
- 36 ժամ ջուր չի
- Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն. Տիգրան Աբրահամյան
- ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. «Ժողովուրդ»
- Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- ՈւՂԻՂ․ Տեղի է ունենում ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրությունը
Ոչնչացվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը
22:24 31 Հուլիս 2024Արցախի և Հայաստանի հանրապետությունների սահմանագլխին գտնվող «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես տարբեր լրատվականներ ու անհատներ, այնպես էլ Monumentwatch նախաձեռնությունը ահազանգել են դեռևս 2023 թվականի ապրիլին (https://monumentwatch.org/hy/alerts/%d5%bd%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%ab-%d6%87-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ac%d5%ad%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%ae-%d6%87-%d6%83/)։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից և արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արևմտյան հատվածի (Կոռնիձոր և Տեղ գյուղերով անցնող) գործարկումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև Սյունիքի և Արցախի սահմանագլխին կառուցված «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչվող հուշակոթողը:
Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին Մեծ և Փոքր Սյունիքների միասնության գաղափարով։ Հուշարձանի ճրտարապետը Սևադա Զաքարյանն է, կառուցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի ֆինանսավորմամբ։ 2007 թվականին հուշարձանի տարածքում կանգնեցվել է նաև խաչքար։
Սուղ ժամկետներում հուշահամալիրի տեղափոխության անհնարինությունը հաշվի առնելով, հայկական կողմը 2023 թվականի ապրիլի 3-ին տեղափոխեց միայն խաչքարը (https://syuniacyerkir.am/syuniqi-e%D6%82-artsakhi-sahmanaglkhin-kangnetsvats-mets-e%D6%82-poqr-syuniqner-hushakotokhy-nuynpes-okhbergakan-chakatagir-unetsav), և սա կարելի է համարել եզակի բացառություն, երբ հուշարձանը հանվում է իր պատմական լանդշաֆտից, կտրվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության։
Ինչպես և եզրակացվում էր, Գուգլի արբանյակային քարտեզի 2024 թվականի ապրիլ ամսի թարմացումով արդեն երևում է, որ հուշարձանը հողին է հավասարեցվել։
Մեր արձագանքը
1954 թվականի Հաագայի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է․ «Մշակութային արժեքը անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։
«Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո պետք է պաշտպանված լիներ վերոնշյալ կոնվենցիայի Առաջին Արձանագրությամբ, որը նախատեսված է գրավյալ (օկուպացված, յուրացված) տարածքներում մշակութային կամ հոգևոր արժեքների պաշտպանության համար։ Արձանագրության 1-ին կետը նշում է, որ «Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կանխել զինված հակամարտության ժամանակ իր կողմից գրավված տարածքից մշակութային արժեքների վնասը, արտահանումը, կամ փոխանցումը երրորդ երկիր» (http://portal.unesco.org/en/ev.phpURL_ID=15391&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html)։ Նկատենք, որ Ադրբեջանը, 1993 թվականի սեպտեմբերի 20-ից ընդունել է այս արձանագրությունը և պարտավորվել հետևել դրույթներին (https://www.unesco.org/en/countries/az/conventions):
Այնուամենայնիվ, ինչպես և ցույց են տալիս այս և դրան նախորդած բազմաթիվ դեպքերը, Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն՝ ոտնահարելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարատավորությունները:
Աղբյուրը՝ monumentwatch.org:
Լրահոս
- Դուք պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր, թե՞ ոչ. պարզաբանում 11:59 21 Հունվար 2025
- Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը. «Փյունիկ»-ը շնորհավորել է Մխիթարյանին 11:47 21 Հունվար 2025
- Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան 11:35 21 Հունվար 2025
- Տրանսպորտի թանկացման հարցով Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով 11:23 21 Հունվար 2025
- 36 ժամ ջուր չի 11:12 21 Հունվար 2025
- Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն. Տիգրան Աբրահամյան 10:58 21 Հունվար 2025
- ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ» 10:47 21 Հունվար 2025
- Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 10:35 21 Հունվար 2025
- Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. «Ժողովուրդ» 10:35 21 Հունվար 2025
- ՈւՂԻՂ․ Տեղի է ունենում ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրությունը 10:23 21 Հունվար 2025
- Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ» 10:12 21 Հունվար 2025
- Կապանում պատրաստվում են ընտրությունների․ «Հրապարակ» 10:00 21 Հունվար 2025
- Տուգանում եք, տուգանեք․ քաղաքացիների զգալի մասը որոշել է բոյկոտել, հայտարարագիր չներկայացնել․ «Փաստ» 09:47 21 Հունվար 2025
- Մարությանը հին աշխատանքին է անցել. «Ժողովուրդ» 09:36 21 Հունվար 2025
- Նանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը․ «Ժողովուրդ» 09:24 21 Հունվար 2025
- ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 09:12 21 Հունվար 2025
- Երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել Արշակ Կարապետյանի կամ իր ձևավորած կառույցի հետ․ Թաթուլ Մանասերյան 09:03 21 Հունվար 2025
- Մեր հզոր ուժը կկանգնեցնի բոլոր պատերազմները. Թրամփ 23:57 20 Հունվար 2025
- Երևանի մետրոպոլիտենին պատճառվել է մոտ 17 մլն դրամի վնաս 23:42 20 Հունվար 2025
- Ալ-Սիսին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 23:27 20 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 11:59 21 Հունվար 2025 Դուք պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր, թե՞ ոչ. պարզաբանում Դուք պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր, թե՞ ոչ. պարզաբանում
- 11:35 21 Հունվար 2025 Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան
- 11:23 21 Հունվար 2025 Տրանսպորտի թանկացման հարցով Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով Տրանսպորտի թանկացման հարցով Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով
Քաղաքականություն
- 10:35 21 Հունվար 2025 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. «Ժողովուրդ» Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. «Ժողովուրդ»
- 10:35 21 Հունվար 2025 Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 09:03 21 Հունվար 2025 Երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել Արշակ Կարապետյանի կամ իր ձևավորած կառույցի հետ․ Թաթուլ Մանասերյան Երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել Արշակ Կարապետյանի կամ իր ձևավորած կառույցի հետ․ Թաթուլ Մանասերյան