16:33:34 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

    17:00 10 Դեկտեմբեր 2023

    Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

     

    Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ընթացող ներպետական գործընթացների և զարգացումների, երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ։

     

    Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվող քայլերին ու մշակվող ծրագրերին։

     

    Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս