00:31:10 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրոպայի խոշոր նավթային ընկերությունների վաճառքները կնվազեն․ JPMorgan

    00:00 28 Սեպտեմբեր 2022

    Առաջիկա տարիներին եվրոպական խոշոր նավթային ընկերությունների վաճառքները կնվազեն, գրում է JPMorgan-ը։  

    Shell-ը, BP-ն եւ TotalEnergies-ը վերջին տարիներին ուրվագծել են ծրագրեր՝ ավելացնելու ներդրումները վերականգնվող էներգիայի եւ կենսավառելիքի մեջ՝ նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները ներդրողների եւ կառավարությունների կողմից աճող ճնշման պայմաններում:

    BP-ն եւ Shell-ը նախատեսում են աստիճանաբար կրճատել նավթի արդյունահանումը մինչեւ տասնամյակի վերջ, մինչդեռ TotalEnergies-ը կհասնի արդյունահանման մի փոքր աճի: Երեք ընկերություններն էլ նախատեսում են ավելացնել բնական գազի արդյունահանումը։

    Երեք ընկերությունները 2021 թվականին գեներացրել են էներգիայի համաշխարհային պահանջարկի մոտ 2,6 տոկոսը՝ ըստ JPMorgan-ի ուսումնասիրության։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս