23:33:53 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուրուգվայի կառավարությունը մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը և ծագումով հայ բնակչության տեղաշարժին

    23:39 30 Սեպտեմբեր 2023

    Ուրուգվայի կառավարությունը մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը և ծագումով հայ բնակչության տեղաշարժին, որի հետ Ուրուգվայը մշտապես պահպանել է ամուր բարեկամական կապեր: Այս մասին ասված է ️Ուրուգվայի ԱԳՆ հայտարարության մեջ։

     

    «Այս իրավիճակն ունի լուրջ հումանիտար հետևանքներ և պարտավորեցնում է Ադրբեջանին միջազգային հանրության առջև երաշխավորել այդ հանրության անվտանգությունն ու մարդու իրավունքների լիակատար հարգանքը ՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ նորմերի, ինչպես նաև միջազգային դատարանի որոշումների համաձայն:

     

    Ուրուգվայը միանում է միջազգային հանրության բազմաթիվ մասնակիցների կոչին ՝ անհապաղ դադարեցնել բռնությունները ։ Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության միջև երկխոսությունը և վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկումը, որոնք թույլ կտան երաշխավորել նրանց մեկնումն ու վերադարձը տարածք լիակատար անվտանգության պայմաններում, չի կարելի հետաձգել:

     

    Ուրուգվայը շարունակելու է ուշադիր հետեւել Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը եւ կրկին կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի միջոցներ ձեռնարկելուց, որոնք սաստկացնում են լարվածությունը եւ վատթարացնում քաղաքացիական բնակչության մարդու իրավունքների վիճակը»,- ասված է հայտարարության մեջ՛:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս