07:41:27 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը հասել է այնպիսի մասշտաբների, որ շուտով քաղաքային բյուջեն բերելու ենք կոլապսի. ավագանու անդամ

    16:59 8 Փետրվար 2025

    Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը հասել է այնպիսի մասշտաբների, որ շուտով քաղաքային բյուջեն բերելու ենք կոլապսի, որ հասկանան՝ ավելի լավ է վերականգնեն 100 դրամը, որի դեպքում ավելի շատ է հավաքագրումներ լինում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, որն արդեն 8-րդ օրն է՝ ինչ մասնակցում է բոյկոտի գործողություններին:

    «Կոնֆլիկտների մի΄ գնացեք, սադրանքի մի΄ տրվեք, դուք խուլիգանություն չե΄ք անում, խախտում չե΄ք անում, դուք դեմ եք ապօրինի թանկացմանը»,-ասաց նա:

    Անդրադառնալով նախօրեին 31 համարի ավտոբուսում կողային ապակին կոտրելու դեպքին, նա ասաց, որ կողմ չէ գույքի ոչնչացմանը, իրենք միայն դեմ են ապօրինի թանկացմանը:

    «Ես չեմ զարմանա, որ դա կրկին ՔՊ-ի ներկայացուցիչներից է, որովհետև այն իշխանությունը, որը իրեն թույլ է տալիս, որ թաղապետարանի աշխատակիցներին հրահանգեն օգտվել ավտոբուսներից, կարող են սադրել նաև նման բաներ»,-ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ