04:01:05 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թրամփը կվերացնի ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների երեխաների՝ քաղաքացիություն ստանալու իրավունքը

    23:42 9 Դեկտեմբեր 2024

    Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալությունից անմիջապես հետո ծրագրում է վերացնել երկրի քաղաքացիության տրամադրման մասին պատկերացումը ծննդյան իրավունքով։

    NBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ նորընտիր նախագահը, մասնավորապես, ասել է. «Մենք պետք է դադարեցնենք դա: Միգուցե ստիպված լինենք նորից դիմել ժողովրդին, բայց մենք պետք է դադարեցնենք դա։ Մենք միակ երկիրն ենք, որ այդպես է անում։ Եթե ինչ-որ մեկը մեկ ոտքը դնում է մեր հողի վրա, ասում ենք. «Շնորհավորում եմ, դուք այժմ ԱՄՆ քաղաքացի եք»: Մենք կդադարեցնենք դա, քանի որ դա հիմարություն է»:

    Նշենք, որ ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին նորմը սահմանվել է 1868 թվականի Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ։ Այն փոխելու համար անհրաժեշտ է ստանալ նահանգների երեք քառորդի համաձայնությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս